Vahagnatun Վահագնատուն

Վոլոդյա Նիկողոսյան

Ազգային խոհարար

Ծնվել եմ 1957թ.-ի մայիսի 20-ին, Երևան քաղաքում։  

Սովորել եմ թիվ 131 դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել սննդի տեխնիկումի սառնարանային բաժնում, ապա  տեղափոխվել եմ ավտոճանապարհային տեխնիկում։ 

Ծառայել եմ խորհրդային բանակում: Աշխատել եմ տարբեր ձեռնարկություններում:

1988թ.-ից Արցախյան շարժման առաջին մասնակիցներից եմ եղել։ 

1991թ.-ի սեպտեմբերին տիկնոջս հետ ձեռնամուխ եղա  հայրենադարձության ազգանվեր ծրագրի իրագործմանը:  Հավաքագրելով մեզ գաղափարակից ընտանիքներին՝ 1992թ.-ի փետրվարի 6-ին ընտանիքներով մեկնեցինք Մեղրու շրջանի Նյուվադի (ներկայումս Նռնաձոր) սահմանամերձ գյուղը: 

Նռնաձորում զբաղեցրել եմ մշակույթի տան տնօրենի պաշտոնը: 1993թ.-ի փետրվարին պաշտոնապես գրանցել եմ  արդեն իսկ հիմնադրված  «Վահան» ընտանեկան մանկատունը, որը իրականացրել եմ  «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության Մեղրու բաժանմունքին կից: Ծնողազուրկ երեխաների մանկապատանեկան երիտասարդական «Վահան» կենտրոնը գործել է 1992 – 2000թթ.-ին: 1996թ․-ի հունվարին Արցախի Քաշաթաղի ղեկավարության առաջարկով ընտանիքով տեղափոխվել ենք  ազատագրված Միջնավան քաղաք, որտեղ կրկին զբաղվել ենք բնակչության տարաբնակեցման հիմնախնդրով: Երեխաների առողջական և այլ խնդիրների պատճառով 2000թ.-ի վերջում տեղափոխվեցինք Երևան: Երևանում ևս շարունակեցի զբաղվել հասարակական գործունեությամբ՝ աջակցելով ազգապահպան ծրագրեր իրականացնող տարբեր կազմակերպություներին։  Շուրջ 18 տարի զբաղվում եմ շինվերանորոգման աշխատանքներով, դրան զուգահեռ՝ հինգ տարի շարունակ, որպես հայ արիական «Վահագնատուն» խոհանոցի հիմնադիր, մասնակցում եմ տարբեր խոհարարական փառատոնների, որտեղ տոնածիսական ուտեստների մատուցման հետ նաև ներկայացվում է համապատասխան փաստեր հայոց խոհարարական արվեստի պատմությունից: Ճագարի մսով տոլմայի գյուտի հեղինակն եմ։ 

Վահագնատան կարգախոսն է՝ Մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ հայրենիք, Մեծ Հայք ․                                                                                 

Ներկայումս համագործակցում եմ «Թոնդրակ» պատմագիտական, բնաճանաչողական արշավական ակումբի հետ: 

Քանի դեռ ինքնակազմակերպվող նման հզոր, ցեղապաշտ սերունդ ունենք, անպարտելի ենք: Հանրակրթական ծրագրեր կազմող որոշ մասնագետների խորհուրդ կտամ այս երիտասարդներից սովորել, թե գործնականում ինչպես է պետք հայրենաճանաչ սերունդ կրթել։ 

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved