Վերելք Երանոս լեռ / Ազատի ջրամբար

Վերելք Երանոս լեռ / Ազատի ջրամբար

with No Comments

Ապրիլի 18-ին՝ Արեգակի օրը(կիրակի), «Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է արշավ Երանոսի լեռներով։
Բարձրանալու ենք Երանոս լեռ։

Վերելքը կսկսենք Ազատի ջրամբարից, որտեղից գեղեցիկ արահետով կքայլենք և կբարձրանանք Երանոս Լեռնագագաթ։
Լեռան բարձրությունը՝ 1823 մետր
🚶‍♂️Քայլելու ենք 12կմ։
🌲Բարդություն՝ միջին
🌲Գեղեցկություններ՝ Ազատի ջրամբար, համայնքապատկերներ, ծառեր, լեռներ, աղբյուրներ, դիտակետներ, երկրաբանական գոյացություններ․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։

 

❇Մասնակցության արժեքը 5 000 դրամ։

Արժեքի մեջ ներառված է՝
✅Տրանսպորտը
✅Արկածային ճանապարհորդության ուղեկցորդի ծառայությունը
✅Թեյ խարույկի վրա
✅Այլ ծախսեր

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
077 196414 Viva
041 196414 Ucom
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբի ֆեյսբուքյան էջին:

www.Tondrak.am

Վճարումը կատարվում է նախապես՝ մեզ ուղարկելով անդորրագիրը։
Քարտի համար (ACBA Bank) ` 9051 3401 0001 9610
Քարտային հաշվի համար ` 2204 8559 0701 000
Ստացող՝ Թոնդրակ ՍՊԸ
Idram ID` 727938952
Տեղերը սահմանափակ են։

🚩Հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մուտքի դիմաց՝ առավոտյան ժամը 08։30֊ին (նշված ժամից 10 րոպե ավելի վաղ):

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ(հաստ տակացույով, չսահող),
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Ձեռնափայտեր,
Արևային ակնոց,
Անձրևանոց,
Փոխնորդ հագուստ,
Ձեռնոցներ
Դեղատուփ

 

🎁Ուշադրություն

✅  2021թ․  ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում😉

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

[wpforms id=”13979″ title=”true”]