Վերելք Խուստուփ լեռ 3201 մ

Վերելք Խուստուփ լեռ 3201 մ

with No Comments

«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է վերելք Խոստուփ լեռ։
Խուստուփը պարզապես առեղծվածային է․․․

Նժդեհն առաջինն էր, որ լսեց Խուստուփի ոգեղեն կանչը․
«Ես ամուր եմ բռնել Խուստուփի փեշից, դուք էլ իմ փեշից ամուր բռնեք»։

Նժդեհի շնորհիվ լեռը դարձավ մի ամբողջ լեռնաշխարհի՝ Սյունիքի ազատության համար մղված մարտերի մասնակիցն ու վկան։
Խուստուփ լեռը գտնվում է Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում։ Բարձրությունը 3201 մետր է։

✅Առաջին օր․
Երևանից կշարժվենք դեպի Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք(հեռավորությունը Երևանից 300 կմ), կայցելենք Գ․ Նժդեհի հուշահամալիր, որտեղ թաղված են Նժդեհի մասունքներից։ Այնուհետև կմեկնենք Բաղաբուրջ, որտեղից անտառային ճանապարհով բեռնատարը մեզ կհասցնի լեռնային բնակավայր։
Ճանապարհին կայացելենք Կոզան Աղբյուր՝ Նժդեհի Խուստուփյան գերեզման։
Այնուհետև Նավչայում կկազմակերպենք մեր վրանային ճամբարը․
Երեկոյան խարույկի շուրջ կերգենք, կթեյենք և խաղեր կխաղանք։

✅Երկրորդ օր․
Առավոտ կանուխ միասին կդիմավորենք արևածագը և կսկսենք վերելքը։
Գագաթից բացվում է աննկարագրելի տեսարան՝ Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։
Գագաթը հաղթահարելուց հետո կիջնենք Բաղաբուրջ և կվերադառնանք Երևան։

🎁 Ուշադրություն

✅ 2020թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում😉

🌲🌳 Մասնակցելով Թոնդրակի արշավներին, Դուք նպաստում եք մեր բնապահպանական գործունեությանը։
Կհանդիպենք լեռներում😉

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։