Վերելք Թեժ լեռ 3101մ

Վերելք Թեժ լեռ 3101մ

with No Comments

Սեպտեմբերի 13-ին՝ կիրակի օրը, «Թոնդրակ» արշավական ակումբի հետ բարձրանում ենք Թեժ լեռ՝ Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետը ։🛤

Թեժ լեռը գտնվում է Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին։
Ներժայթուք է՝ կազմված էոցենի հրաբխային ապարներից (նեֆելինային սիենիտներ, գրանիտներ)։
Լանջերը զառիթափ են, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային։

Արշավը կմեկնարկենք Մարգահովիտ գյուղից։

Բարձրությունը՝ 3101 մ։
Հարաբերականը՝ 850

🚶‍♂️Քայլելու ենք 18 կմ։
🌲Բարդություն՝ բարդ։
🌲Սիրունություններ՝ Թեժ լեռ, Փամբակի լեռներ, անտառներ, լեռներ-լեռնաշղթաներ, երկրաբանական գոյացություններ․․․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ, անտառային և լեռնային արահետներ։

 

Բացառիկ արշավ է լինելու։⛰

 

❇Մասնակցության արժեքը 7000 դրամ։

 

Արժեքի մեջ ներառված է՝

✅Տրանսպորտը

✅Արկածային ճանապարհորդության ուղեկցորդի ծառայությունը

✅Այլ ծախսեր

🚩Հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մուտքի դիմաց՝ առավոտյան ժամը 07։30֊ին (նշված ժամից 10 րոպե ավելի վաղ):

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

🎁 Ուշադրություն

✅ 2020թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։

Կհանդիպենք լեռներում😉

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

 

Կարող եք վճարել տերմինալից՝ մեզ ուղարկելով անդորրագիրը։

Քարտի համար (ACBA Bank) ` 9051 3401 0001 9610
Քարտային հաշվի համար ` 2204 8559 0701 000
Ստացող՝ Թոնդրակ ՍՊԸ

Idram ID` 727938952

Տեղերը սահմանափակ են։

 

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

 

Գրանցվել արշավին

Հավանեցի՞ք նյութը։