«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է արշավ Տավուշի հեքիաթային անտառներով։
Այս անգամ մեկնելու ենք յուրօրինակ Իջևան․🌿
Բարձրանալու ենք Տեսիլք լեռ և մտնելու ենք քարանձավ։
Երևանից կմեկնենք Իջևանի Գանձաքար գյուղ, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը դեպի Տեսիլք լեռ։🚶🏻♂️
Բարձրությունը՝ 1372մ
Հարաբերականը՝ 500մ
Ճանապարհը գրեթե ամբողջությամբ անցնում է կախարդական անտառների միջով։🌲🌳
Տեսիլք լեռան գագաթից կտեսնեք առեղծվածային տեսարաններ․ բացվում է Տավուշն իր շշմեցուցիչ հմայքով։
Այնուհետև խարույկ կվառենք, կթեյենք, կլուսանկարվենք և կվերադառնանք։🔥
Շատ հարմար է անտառային արշավների սիրահարների և սկսնակ լեռնագնացների համար։
Սպասում ենք խենթ արշավասերների։😉
Ուշադրություն
2021թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին