Վերելք Սպիտակասար լեռ 3555 մ

Վերելք Սպիտակասար լեռ 3555 մ

with No Comments

Սպիտակասարը Գեղամա լեռների բարձրությամբ 2-րդ լեռն է։🛤

Սպիտակասարն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով և կվարցով, լանջերը՝ գեղատեսիլ լճակներով։🌊
Սպիտակասարի արևմտյան լանջերից են սկիզբ առնում Գողթ և Ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով։🌬

Երևանից կմեկնենք Գողթ գյուղ, որտեղից բեռնատարով կուղևորվենք դեպի Գեղամա լեռներ (ճանապարհն անցնում է վիշապաքարերի և Վիշապալճի կողքով)։
Լեռան ստորոտից կսկսենք մեր քայլարշավը

Սպիտակասարի գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան․
Երևում են Գեղամա լեռների բազմաթիվ լեռնագագաթներ, լեռնային լճակներ, Սևանա լիճն իր ամբողջ մակերեսով․․․

Բարձրությունը՝ 3555 մ։
Հարաբերականը՝ 450

🚶‍♂️Քայլելու ենք 9 կմ։
🌲Բարդություն՝ միջին
🌲Սիրունություններ՝ Սպիտակասար, Արջալիճ, Վիշապալիճ, Վիշապաքարեր, Սևանա լիճ, լեռներ-լեռնաշղթաներ, երկրաբանական գոյացություններ․․․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

 

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։