Սևսար կամ Սևքար լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան հատվածում, Գեղհովիտ գյուղից 10 կմ հարավ։ 🛤
Բարձրությունը ծովի մակերևույթից 3066 մետր է։
Անունը ստացել է լանջերին առկա հրաբխային սև քարերի համար։
🌊Հարավային լանջերից սկիզբ է առնում Մարտունի գետը։
Սևսար լեռան գագաթից բացվում է առեղծվածային և չնաշխարհիկ տեսարան։
Հյուսիսում կապուտաչյա Սևանն է՝ իր ամբողջ մակերեսով։ Հարավում վեհափառ Արարատն է, Արևմուտքում Արմաղանը, Սպիտակասարը և Աժդահակը։🏞
Լեռան ստորոտում՝ 2700մ բարձրության վրա, գտնվում է Սև սարի ժայռապատկերներ-Աստղադիտարանը։⛺
Հայկական լեռնաշխարհում մինչ օրս հայտնաբերվածների մեջ Սևսարի ժայռապատկերները բացառիկ են, որն առընչվում ենք համաստեղությունների, երկնային լուսատուների, խավարածրի նշաների և տիեզերագիտական այլ օբյեկտների և գաղտնիքների հետ։🌌
🚶♂️Քայլելու ենք 16 կմ։
🌲Բարդությունը՝ միջին
🌲Սիրունություններ՝ Սևսար լեռ, Արգիճի գետ, Մարտունի գետ, սառնորակ աղբյուրներ, ժայռապատկերներ, աստղագիտական նշաններ, Սևանա լիճ, լեռներ-լեռնաշղթաներ, երկրաբանական գոյացություններ․․․։
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։
Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.
Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին