«Թոնդրակ» արշավական ակումբի հետ բարձրանում ենք Քարկատար լեռ՝ Քարկատարի լեռների ամենաբարձր գագաթը։🛤
Քարկատարի լանջերից սկիզբ է առնում Աղնջաձոր գետի Թառատուն վտակը, Հորս գետի վտակ Թառաձորը, Ելփին գետի Շրեշտ վտակը: Լեռան լանջերը զառիթափ են, ժայռոտ, ծածկված քարակույտերով:
Գագաթից բացվում է աննկարագրելի տեսարան․
Բազմաթիվ լեռներ և լեռնաշղթաներ, մարզեր և բնակավայրեր, գետեր և լճեր․․․
Երևանից կմեկնենք Վայոց Ձորի մարզ՝ Ելփին գյուղ, որտեղից բեռնատարով կուղևորվենք Քարկատար լեռան ստորոտ, այնուհետև կմեկնարկենք մեր քայլարշավը։
Բարձրությունը՝ 2961 մ։
Հարաբերականը՝ 350
🚶♂️Քայլելու ենք 8 կմ։
🌲Բարդություն՝ միջին
🌲Սիրունություններ՝ Քարկատարի լեռնռր, Գեղամա լեռներ, Արարատ լեռ, Սևանա լիճ, լեռներ-լեռնաշղթաներ, երկրաբանական գոյացություններ․․․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։