Հատիս հրաբխային լեռնազանգվածը գտնվում է Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։
Բարձրությունը ծովի մակերևույթից 2528 մ է։
Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։
Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։
Ավանդությունը լեռը կապում է Արա գեղեցիկ և Շամիրամ առասպելի հետ։