Վերելք Արտանիշ լեռ / Գիշերակաց Սևանի ափին

with No Comments

Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին։

Շատ նպատակահարմար է սկսնակ արշավականների, արահետային լեռնագնացության, անտառային քայլարշավների, վրանային ճամբարների և լողի սիրահարների համար:

Բնությունը, Սևանա լիճը և լեռան գագաթից բացվող տեսարանները պարզապես հիասքանչ են:

1️⃣-ին օր․ Երևանից կմեկնենք Սևանա լճի ամենամաքրամաքուր ափը՝ Շորժա։
Կբարձրանանք Արտանիշ լեռ։
Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից։

Բարձրությունը՝ 2461։
Հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ։

Գագաթից բացվող տեսարաններով զմայվելուց հետո, կիջնենք
Սևանի ափ, վրանները կտեղադրենք յուրահատուկ մի վայրում։

Կլողանք Սևանա լճում։
Խարույկ կվառենք, խաղեր կխաղանք, կերգենք, կպարենք, կսնվենք, կզվարճանանք, մինչև լսվի «քուն» հրամանը։

2️⃣-րդ օր․ Կարթնանանք արևածագից առաջ, միասին կդիմավորենք արևածագը։ Կզբաղվենք մարմնամարզությամբ, այնուհետև կնախաճաշենք։
Հետնախաճաշյա հանգստից հետո մի շատ հետաքրքիր խաղ կխաղանք անտառում, այնուհետև կունենանք ժամանակ անտառում ազատ զբոսնելու համար և լողալու համար։
Լողափին կխաղանք գնդակ և բատմինտոն։
Ճաշից հետո կբռնենք ետդարձի ճամփան։

Կվերադառնանք Երևան։

🚶‍♂️Քայլելու ենք 6 կմ։
🌲Բարդություն՝ հեշտ
🌲Սիրունություններ՝ Սևանա լիճ, Արտանիշ լեռ, սնկեր, անտառներ, լեռներ, համայնապատկերներ, դիտակետներ, երկրաբանական գոյացություններ․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ, լեռնային և անտառային արահետներ։

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
2 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Ձեռնափայտեր,
Արևային ակնոց,
Անձրևանոց
Հողաթափեր
Լողազգեստ

5/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։