Վերելք Արագած լեռ / Հարավային գագաթ

Վերելք Արագած լեռ / Հարավային գագաթ

with No Comments

«Թոնդրակ» արշավական ակումբի հետ բարձրանում ենք Արագած լեռ՝ հարավային գագաթ։🗻

Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։🌄

Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին գետակների ու ջրվեժների միջոցով։ 🛤

Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ 🏞
Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։

Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։🌊

🎁 Ուշադրություն

✅ 2020թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում😉

🌲🌳 Մասնակցելով Թոնդրակի արշավներին, Դուք նպաստում եք մեր բնապահպանական գործունեությանը։
Կհանդիպենք լեռներում😉

5/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։