«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է արշավ Դիլիջանի հեքիաթային անտառներով։
Դիլիջան Ազգային Պարկի էկոզբոսաշրջային երթուղիները պարզապես հիասքանչ են․
Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին

Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին

Երևանից կմեկնենք Դիլիջան քաղաք, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը դեպի Ագռավագլուխ լեռ։
Բարձրությունը՝ 1994մ
Հարաբերականը՝ 600մ
Բարձրությունը՝ 1994մ
Հարաբերականը՝ 600մ
Ճանապարհը գրեթե ամբողջությամբ անցնում է կախարդական անատռների միջով։
Ագռավագլուխ լեռան գագաթից բացվում են առեղծվածային տեսարաններ։
Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։
Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։

Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։
Անտառը ծփում է կյանքով․ ամենուր գույներ են և միմյանց փոխլրացնող ներդաշնակ ուրվագծեր՝ կլորիկ սնկերից մինչև անուշաբույր դեղաբույսեր։

Քայլելու ենք 14 կմ։
Բարդություն՝ միջին
Գեղեցկություններ՝ խոնավ անտառ, Աղստև գետ, Դիլիջանի համայնքապատկեր, սնկեր, ծառեր, լեռներ, աղբյուրներ, համայնապատկերներ, դիտակետներ, երկրաբանական գոյացություններ․․․
Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ։
2021թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին