Վարդաս Փոկաս Ավագ․ հայ զորավար, պատրիք և կեսար

Վարդաս Փոկաս Ավագ․ հայ զորավար, պատրիք և կեսար

with No Comments

Վարդաս Փոկաս Ավագ (նաև՝ Վարդ, հուն. Βάρδας Φωκᾶς; մոտ 878 – մոտ 968), հայ զորավար Բյուզանդական կայսրությունում, պատրիկ, կեսար (963-968)։

Վարդասը բյուզանդական զորավար Նիկեփորոս Փոկաս Ավագի որդին, Լևոն Փոկաս Ավագի եղբայրը, Բյուզանդիայի Նիկեփորոս Բ Փոկաս (963-969) կայսեր, կյուրոպաղատ Լևոնի և Կոստանդինի հայրը։

Փոկասների տոհմի ներկայացուցիչները բյուզանդական բանակում երկար ժամանակ զբաղեցնում էին կարևոր ռազմական պաշտոններ։ Վարդասը իր ավագ եղբոր հրամանատարությամբ մասնակցել է 917 թվականին տեղի ունեցած Ախելոյի ճակատամարտին, որտեղ բյուզանդացիները կրել էին պարտություն Բուլղարիայի հայազգի ցար Սամուել Կոմսաձագից։

941 թվականին Վարդասը պատմական Փոքր Հայքի (Lesser Armenia Փոքր Հայք) տարածքում ձևավորված Արմենիակ (Armeniac Արմենիակ) բանակաթեմի ստրատեգոսն էր և այդ ժամանակ էլ Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Իգոր Ռյուրիկովիչը իր իշխանական զորքով ափ իջավ Փոքր Ասիայում։ Վարդասը ետ է մղում նրա հարձակումը և պահպանում դիրքերը մինչև հիմնական զորքերի ժամանակումը, որը ղեկավարում էր հայազգի զորավար Հոնհաննես Կուրկուասը։ 945 թվականին Բյուզանդիայի հայազգի կայսր Կոստանդին Ծիրանածինը Վարդասին նշանակում է արևելյան բանակի գլխավոր հրամանատար։ Այս պաշտոնում նա չի կարողանում հասնել հաջողության և արաբների դեմ մղվող պատերազմում մի քանի անգամ պարտության է մատնվում Հալեպի ամիրա Սայֆ ալ-Դաուլայից։ 953 թվականին Վարդասը լուրջ վնասվածք է ստանում Մարաշի ճակատամարտում, և մի քանի այլ պատրություններից հետո, 956 թվականին նրան փոխարինում է որդին՝ Նիկեփորոսը (ապագա կայսրը)։

Երբ Նիկեփորոսը բազմում է Բյուզանդական գահին, Վարդասին շնորհվում է կեսարի տիտղոս։

Վարդաս Փոկասը մահացել է մոտ 968 թվականին, 90 տարեկան հասակում։

Լուսանկարում՝ Սամուել Կոմսաձագի մենամարտն ու հաղթանակը Ախելոյում 917 թվականին․
Մանրանկարը՝ Հովհաննես Սկիլիցեսի տարեգրությունից, 12-րդ դար։

Նյութի հեղինակ՝ Րաֆֆի

Հավանեցի՞ք նյութը։