Ծնվել եմ Արգիճի գետի ափերին փռված Ն․ Գետաշեն գյուղում՝,1999թ․-ին։
Դպրոցական տարիներից զբաղվել եմ սպորտով և բնապահպանությամբ։
Ծառայել եմ ՀՀ ՊՆ Հետախուզական զորքերում, իրականացրել մարտական հերթապահություն։
Սովորում եմ ԵՊՀ–ի՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։
Ներկայումս ապրում եմ Երևանում։ Ցանկանում եմ մասնագիտական գիտելիքներս օգտագործել, նանոտեխնոլոգիան ավելի զարգացնելու և աշխարհին ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելու համար։
Թոնդրակի հետ իմ բոլոր երազանքները նպատակ են դարձել, իսկ նպատակների մի մասը՝ արդեն իրականություն։
Ինձ համար կարգախոս եմ ընտրել Նժդեհի հետևյալ տողերը․
«Եղե՛ք քաջ և աշխարհի ամենաուժեղներն իսկ պիտի փնտրեն ձեր զինակցությունը»։