Դավիթբեկյան ուխտագնացություն /  Սյունիք, Կապան

Դավիթբեկյան ուխտագնացություն / Սյունիք, Կապան

with No Comments

Ամեն տարի օգոստոսի 21,22-ին «Թոնդրակ» արշավական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվում է Դավիթբեկյան Ուխտագնացություն դեպի Սյունիք-ԼեռնաՀայաստան։

Դավիթբեկյան Ուխտերի հիմնադրման 101-ամյակին նվիրված Ուխտագնացությունը այս տարի տեղի կունենա օգոստոսի 21-22-ին։

Դավիթբեկյան Ուխտերը հիմնադրվել է Գարեգին Նժդեհի կողմից՝
1920 թվականի օգոստոսի 25-ին։

Ուխտերի նշանաբանն էր՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»։
Դավիթբեկյան Ուխտերի օրինակով Նժդեհը հետագայում հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը։

Նժդեհն առաջինն էր, որ լսեց Խուստուփի ոգեղեն կանչը․
«Ես ամուր եմ բռնել Խուստուփի փեշից, դուք էլ իմ փեշից ամուր բռնեք»։
Գ․ Նժդեհ

Նժդեհի շնորհիվ լեռը դարձավ հայրենասիրության խորհրդանիշ, մի ամբողջ լեռնաշխարհի՝ Սյունիքի ազատության համար մղված մարտերի մասնակիցն ու վկան։

1920թ․ օգոստոսին Նժդեհը 3 օր մեն-մենակ եղել է Խուստուփի գագաթում․
Այնուհետև օգոստոսի 25-ին Նժդեհը Ղափանի Կավատ գյուղի եկեղեցում օծվում է Ղափանի, Գենվազի, Գողթանի և Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր-հրամանատար․
Ինքնապաշտպանության մարտիկները երդվում են Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի անունով, Հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջ՝ Դավիթբեկաբար։

Ամեն տարի դեպի Սյունիք կատարվող Դավիթբեկյան ուխտագնացությունը նպատակ ունի ամրապնդել և զորացնել հոգևոր կապը Հայոց Ողնաշարի՝ Անպարտելի Սյունիքի հետ։

Ուխտագնացության գլխավոր միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 21-ին երեկոյան ժամը 17։00-ին Կապանում՝ Գարեգին Նժդեհի Հուշահամալիրում։

«Միասնության դրոշ» կազմակերպության նախաձեռնությամբ ուխտագնացության օրերին Սյունիք է բերվելու աշխարհում ամենաերկար Հայոց Սրբազան եռագույն Դրոշը։

Ուխտագնացությանը կարող են մասնակցել բոլոր հայրենահաղորդ հայորդիները։
Կապան կարող եք մեկնել ինչպես անձնական մեքենայով, այնպես էլ տարբեր նախաձեռնությունների կազմով։

—————————————

🎁 Ուշադրություն
✅ 2021թ․ ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։

🌲🌳 Մասնակցելով Թոնդրակի արշավներին, Դուք նպաստում եք մեր բնապահպանական գործունեությանը։
Կհանդիպենք լեռներում😉

 

5/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։