Ուխտագնացություն Նժդեհի շիրիմին / Սպիտակավոր

Ուխտագնացություն Նժդեհի շիրիմին / Սպիտակավոր

with No Comments

ԼեռնաՀայաստանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում «Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է Ուխտագնացություն Գարեգին Նժդեհի շիրիմին․

 

Երկար տարիներ ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք» կարգախոսով կազմակերպվում է ուխտագնացություն հայոց պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ազգային գաղափարախոս և Լեռնահայաստանի փառապանծ սպարապետ Գարեգին Նժդեհի շիրիմին։

 

1948թ ապրիլի 24-ին Գարեգին Նժդեհը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։

Ապրիլի 24-ին հայ ազգը զրկվեց իր ղեկավար ուժերից և մտավորականներից․․․

1921թ․ ապրիլի 26-ին Ինքնավար Սյունիքը հռչակվեց ԼեռնաՀայաստան։

Երևանից կշարժվենք դեպի Վայոց ձորի մարզ՝ Վերնաշեն գյուղ (հեռավորությունը Երևանից 130 կմ), որտեղից կսկսենք մեր քայլարշավը:

Lեռնային արահետներով և Գլաձոր գետի եզրերով կքայլենք դեպի Սպիտակավոր վանք (14-րդ դար)։

Վանքի մոտ միջոցառում կանցկացվի․

Ազգային երգ ու պար, գինի, ելույթներ․․․

Գյուղ կվերադառնանք այլ արահետով։

 

Հավաքվում ենք Սասունցի Դավիթ կայարանում (Դավթի արձանի մոտ) առավոտյան ժամը 07։30֊ին (նշված ժամից 10 րոպե ավելի վաղ):

 

🚶‍♂️Քայլելու ենք 18 կմ։

🌲Բարդություն՝ միջին

🌲Գեղեցկություններ՝ Գլաձոր գետ, համայնքապատկերներ, ծառեր, լեռներ, աղբյուրներ, Սպիտակավոր վանք, Պռոշաբերդ, դիտակետներ, երկրաբանական գոյացություններ․․․

🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։

 

❇Մասնակցության արժեքը 6 000 դրամ։

Արժեքի մեջ ներառված է՝
✅Տրանսպորտը
✅Արկածային ճանապարհորդության ուղեկցորդի ծառայությունը✅Այլ ծախսեր

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
077 196414 Viva
041 196414 Ucom
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբի ֆեյսբուքյան էջին:

www.Tondrak.am

Վճարումը կատարվում է նախապես՝ մեզ ուղարկելով անդորրագիրը։
Քարտի համար (ACBA Bank) ` 9051 3401 0001 9610
Քարտային հաշվի համար ` 2204 8559 0701 000
Ստացող՝ Թոնդրակ ՍՊԸ
Idram ID` 727938952
Տեղերը սահմանափակ են։

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Ձեռնափայտեր,
Արևային ակնոց,
Անձրևանոց
Ձեռնոցներ

 

🎁Ուշադրություն

✅  2021թ․  ընթացքում մասնակցեք Թոնդրակի 7 արշավի և ստացեք 8-րդ արշավին անվճար մասնակցելու հնարավորություն։
Կհանդիպենք լեռներում😉

 

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

 

Գրանցվել արշավին

Հավանեցի՞ք նյութը։