Ցեղակրոնության օր. Հիքսոս Արթուր

Ցեղակրոնության օր. Հիքսոս Արթուր

with No Comments
Հունվարի 14-ը հռչակված է որպես Ցեղակրոնության օր.

Շնորհավորում եմ իրենց Ցեղակրոն գիտակցող համայն ՀԱՅերին, իսկ մնացյալին հղում եմ Նժդեհի այս խոսքերը`
«Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում և ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել – դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն… Ցեղակրոնությո՛ւն – ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»:
* * *
Այո՛, դեռ Ցեղաճանաչ չենք, դեռ կանչում ենք մեզ, ձայն ենք տալիս, փնտրում, բայց դեռ չենք գտել մեզ, դեռ չենք ճանաչել մեզ, որպէս ՑԵՂ:
Փնտրում ենք Հավիտենական ՀԱՅին, փնտրում ենք նրան իր հԷթանոս դարերում, իր քրիստոնԷության մէջ, իր պատմության լույսի տակ, իր գրականության մէջ, իր իմաստասիրության և վարած ճակատամարտերի, իր ինքնիշխանության և ստրկության, իր կոտորածների, արտագաղթերի և հայրենաշինության մեջ – փնտրում ենք նրան իր Բնաշխարհում և օտար հորիզոնների տակ, փնտրում ենք, բայց դեռ չենք գտել: Գիտենք, սակայն, որ միայն ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ Հավիտենական է ՀԱՅ Էութեան մէջ – մեր Ցեղայնությա՛ն:

Հավանեցի՞ք նյութը։