«Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Գ Կոտակ թագավորի պատվին։
Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.:
Ըստ Խորենացու` Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ: Անտառի մի մասը կոչվել է ‹‹Տաճար մայրի›› , իսկ մյուսը՝ ‹‹Խոսրովակերտ›› , որը մինչև Երասխ էր հասնում: Հարյուրավոր տարիների ընթացքում անտառի ‹‹Խոսրովակերտ›› հատվածը վերացել է: ‹‹Տաճար մայրուց›› պահպանվել են առանձին հատվածներ, որոնք ձուլվել են բնական անտառին:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958 թ.: Արգելոցը ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայք Այրարատ նահանգում:
Արշավը սկսվում է Ուրցաձոր գյուղից, ձգվում Տափի բերդ և Խոսրովի անտառ։