Նախաձեռնությունը Թոնդրակինն է․
«Թոնդրակ» արշավական ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում բացվել է էկոհյուրատուն, որն ամբողջովին պատրաստված է խոտի հակերից և եղեգից։
Այս քայլով ցանկանում ենք ցույց տալ, որ հնարավոր է պատրաստել ժամանակավոր կացարաններ ագրոտուրիզմի և բնության սիրահարների, ինչպես նաև լեռնագնացների համար՝ առանց ծառահատումների՝ բնության ոչնչացման և բացարձակապես բնական հումքից։
Հյուրատունը
Հյուրատունը պատրաստված է ավելի քան 100 խոտի հակերից, որոնք հնձվել են արոտավայրերից՝ գյուղատնտեսական նպատակներով, և եղեգներից, որոնք դուրս են բերվել անտառից՝
երիտասարդացման և մաքրման աշխատանքների նպատակով։
Հյուրատունը նախատեսված է 1 խմբի համար(4-5 անձ, անհատ, զույգ կամ ընտանիք)։ Ներսում ունի 9 մ քառ․ մակերես։ Մանրակրկիտ հաշվարկների և բացառիկ տեխնոլոգիաների շնորհիվ այն ջրակայուն է և կարող է դիմակայել տարբեր եղանակային պայմանների։
Վայրը
Գտնվում է գեղարքունիքի մարզում՝ Արմաղան լեռան փեշին՝ Արգիճի գետի ափին՝ ուղիղ Սև սարի դիմաց։
Այստեղ գտնվողի համար նախատեսված է գրեթե մեկ շաբաթյա օրակարգ․
1․Կարող է զբաղվել լեռնագնացությամբ։
Վայրը նպատակահարմար է բարձրանալու Արմաղան, Գնդասար, Սև սար, Կարմիր սար, Աժդահակ և Աստղոնք լեռներ։
2․Արշավել դեպի Արգիճի գետի ակունքներ կամ Խոսրովի անտառ, Դիցուհու ջրվեժ և 7 լճեր։
3․Ունենալ հնագիտական արշավներ։
4․Զբաղվել ակտիվ հանգստով՝ սիրողական ձկնորսություն, խարույկ։