Տիգրան Մեծ

Տիգրան Մեծ

with No Comments

Տիգրան Մեծի կերպարը ուղեկցում է մեզ դարեր շարունակ, քանզի նա տիրակալ էր, որ բարբարոս չդարձավ:

Նա մեծ նվաճող էր և նվաճումներում, անգամ, ազատարար: Հզոր էր, քաջ ու խոհեմ, ծրագրում և իրագործում էր տասնամյակների հեռավորությամբ:

Նրա հանդեպ տածած սիրո ու հարգանքի շնորհիվ երկրի բնակիչները մրցում էին երկրի շենացման համար: Նա բարեպաշտ էր ու հայրենասեր՝ պատրաստ զոհաբերելու տիրակալի իր փառքը հանուն հայրենիքի…

Տիգրան Մեծի կերպարն իր հետքը թողեց նաև օտարների հիշողության մեջ: Նրա մասին գրել են տասնյակ օտարազգի պատմիչներ և նոր ժամանակների բազմաթիվ ուսումնասիրողներ:

Նրա կերպարին նվիրվել են բազում գեղարվեստական գործեր, որոնց մեջ՝ ավելի քան երկու տասնյակ օպերաներ:
Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝ Ցիցերոնը, սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում է՝ 《vehemens》 կոչելով, որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր:

Նրանից քիչ ուշ ապրած նույնպես հռոմեացի մատենագիր Վելլեոս Պատերկուլոսը Տիգրան Մեծին համարում է 《իր ժամանակի հզորագույն թագավորը》 և 《թագավորներից մեծագույնը》: Մեկ այլ պատմիչ Եվտրոպիոսը գրում է, որ Տիգրան Մեծը 《տիրակալում էր մեծ փառքով》, իսկ Պոմպեոս Տրոգոսը տեղեկացնում է, որ նրան մեծարում էին՝ կոչելով 《Աստված》:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝  Արտակ Մովսիսյան
Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը

4.5/5 - (2 votes)

Հավանեցի՞ք նյութը։