
Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին
Երևանից կմեկնենք Թեղենիք գյուղ, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը դեպի Ծաղկավանք (7-8-րդ դարեր), իսկ այնտեղից քարայր և հրաշակերտ Թղիթ կիկլոպյան ամրոց(մ․թ․ա․ 13-9 դդ.․ միջնադար)։
Կլուսանկարվենք, կզվարճանանք, կհանգստանանք, խարույկ կվառենք քարեդարյան մարդու հնագույն կացարանում, կթեյենք և կիջնենք Վրանասար լեռ(1902մ)։

Շատ հարմար է սկսնակ լեռնագնացների, արկածային արշավների սիրահարների և նախնադարյան մշակույթով հետաքրքրվածների համար։

Քայլելու ենք 10 կմ։
Բարդություն՝ միջին
Գեղեցկություններ՝ խոնավ անտառ, Ծաղկավանք, Թղիթ ամրոց, քարայր, նախնադարյան մարդու կեցավայր, սնկեր, ծառեր, լեռներ, աղբյուրներ, համայնապատկերներ, դիտակետներ, երկրաբանական գոյացություններ․․․
Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային-անտառային արահետներ։
Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին