Հովհաննես Այվազովսկի «Իններորդ ալիք»

Հովհաննես Այվազովսկի «Իններորդ ալիք»

with No Comments

1844թ-ին հայ ծովանկարիչը Բիսկայան ծոցում նավով ճամփորդելու ժամանակ հայտնվում է հսկայական չափերի հասնող սարսափելի փոթորիկի մեջ։
Փարիզյան թերթերից մի քանիսը նույնիսկ գրում են, որ նավը խորտակվել է, իսկ նկարիչը զոհվել, բայց բարեբախտաբար լուրերը իրականությանը չէին համապատասխանում։

 

Իսկ որտեղի՞ց էր նա վերցրել «9-րդ ալիք» վերնագիրը։
Պատմում են, որ նա սիրում էր նավաստիների հետ զրուցել և հետաքրքիր պատմություններ լսել։

Դրանցից մեկում նրան պատմում են, որ փոթորիկների ժամանակ հայտնված ամենաբարձր ու վիթխարի ալիքին անվանում են 9-րդ, որին հանդիպելուց հետո նավերի մեծ մասը խորտակվում է, իսկ եթե փրկվում են ապա միայն հրաշքով։

 

Հետագայում,  հիշելով և վերապրելով ահռելի փոթորիկի ամբողջ ուժգնությունը, նա ստեղծում է իր գլուխգործոցը՝ «9-րդ ալիք»-ը։

Հովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» ստեղծագործությունը՝ որը նրա շուրջ 6000 կտավներից լավագույնն էր, ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում։

 

4.7/5 - (4 votes)

Հավանեցի՞ք նյութը։