Հողի նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում

Հողի նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում

with No Comments

Հողի նշանակությունը բնության մեջ:

Հողը հանդիսանում է կյանքի միջավայր շատ օրգանիզմների համար:

Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ` մանրէներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր, հոդվածոտանիներ և մանր կաթնասուններ:

Հողի կարևորագույն հատկությունը դրա բերրիությունն է, այսինքն՝ դրա ունակությունը ապահովել բույսերի բերքատվությունը:

Հողի բնական բերրիությունը ձևավորվում է շատ երկար ժամանակի ընթացքում և պահպանվում է այնքան, քանի դեռ բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, որոնք մասնակցում են հումուսի առաջացման գործընթացներին:

Հողի բերրիության բարձրացման համար մեծ նշանակություն ունեն անձրևորդերը:

 

Շատ մանրէների, սնկերի և բարձրակարգ բույսերի արմատների միջև առաջանում է սիմբիոզ:

Օրինակ՝ երեքնուկի արմատների արմատապալարիկներում ապրում են բակտերիաներ, որոնք վերամշակում են օդի ազոտը՝ դարձնելով այն մատչելի բույսերի համար:

Հողը կարևորագույն նշանակություն ունի բույսերի կյանքում:

Հողային շերտի հզորությունը որոշվում է բույսերի արմատների թափանցման խորությամբ և փորող կենդանիների գործունեությամբ:

Այն հասնում է մոտավորապես 1,5-2 մետրի:

 

Բացառապես մեծ է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը:

Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ընդունակությամբ:

Հողի մաքրող դերը հիմնականում կախված է դրա ֆիզիկական և քիմիական հատկություններից:

 

Հողի նշանակությունը մարդու կյանքում:

Հողի նշանակությունը մարդու կյանքում շատ մեծ է:

Մարդիկ հողից ստանում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենց կյանքի համար:

Էներգիայի մոտավորապես 88%-ը, որը մարդն ստանում է սննդի հետ, տալիս են մշակվող հողերը, 10%-ը ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը` Համաշխարհային օվկիանոսի պաշարներից:

 

Բնական է, որ հողից և դրա բերրիությունից կախված է մարդու կյանքը:

Գյուղատնտեսական հողերը բաշխված են անհավասարաչափ և գրավում են հսկայական տարածքներ անտառատափաստանային և տափաստանային գոտիներում:

Մեր մոլորակի վրա բնական բարդ գործընթացների և մարդկային սերունդների երկարատև աշխատանքի արդյունքում մշակված է ցամաքի մոտ 10%-ը:

 

Բնական պայմաններում 1սմ հաստությամբ բերրի հողի շերտը ձևավորվում է 125–400 տարվա ընթացքում:

Այդ գործընթացն էապես արագացավ մարդկային գործունեության և օպտիմալ ագրոտեխնիկայի կիրառման հետ:

Բայց նույնիսկ այդ դեպքում 1սմ բերրի հողաշերտ ստանալու համար պահանջվում է ոչ պակաս քան 40 տարի:

 

Բերքի հետ միասին մարդը հողից ստանում է մեծ քանակությամբ օրգանական և հանքային նյութեր՝ դրանով իսկ աղքատացնելով հողը:

Խնամքով մշակելով և պարարտացնելով հողը` մարդը բարձրացնում է դրա բերրիությունը` հասցնելով այնպիսի արժեքների, որ այդ հողերը արդեն կարելի է համարել արհեստական:

Այսպիսով, մի դեպքում մարդու ազդեցությունը բերում է հողի բերրիության բարձրացման, իսկ այլ դեպքերում էլ` բերրիության նվազեցման, հողի քայքայման և ոչնչացման:

5/5 - (2 votes)

Հավանեցի՞ք նյութը։