Սուրենա․ Մարդանման Ռոբոտը

Սուրենա․ Մարդանման Ռոբոտը

with No Comments

Այսօր աշխարհի զարգացած և զարգացող տեխնոլոգիաներից մեկը մարդակերպ ռոբոտների նախագծումը, կառուցումն ու արհեստական բանականությամբ օժտելն է:Այս տեսակի ռոբոտները նախատեսված են ինչպես արտադրական պրոցեսների ավտոմատացման, այնպես էլ մարդու համար վտանգավոր պայմաններում աշխատելու կամ վերջինիս օգնելու համար:

Թեհրանի համալսարանի և ռոբոտաշինության արդյունաբերության հետազոտողները մի միացյալ գիտական աշխատանքով նախանշեցին քաշով ու չափերով մարդուն մոտ, մարդկային ճշգրիտ և զգույշ գործողությունները նմանակող Սուրնա-1 ռոբոտի կառուցումը և 2009թ. այն ներկայացրին հասարակության՝ դրանով իսկ հաստատելով իրենց մուտքը այդ բարդ տեղնոլոգիաներ:Աշխատանքների հաջորդ փուլում գիտնականները կառուցեցին 145 սանտիմետր հասակով, 45 կգ քաշով և գործելու ազատության 22 աստիճանով (12 աստիճան իրանից ներքև, ութ աստիճան՝ ձեռքերը և երկու աստիճան գլուխը), մարդու նման հանգիստ քայլելու ունակ, ձեռքերի, ոտքերի համաչափ շարժումներով և մարդանման պահվածքով Սուրնա-2 ռոբոտը և այն ցուցադրության հանեցին 2011 թվականին:Սուրնա-2 ռոբոտի՝ իբրև միջդիսցիպլինային գիտական արտադրանքի վրա աշխատել են ավելի քան տաս հազար մարդ: Ծրագրավորված է, որ Սուրնայի նոր սերնդի նմուշը օժտված կլինի լսելու, տեսնելու, խոսելու և մի շարք այլ կարողություններով:

Սուրնա անունը վերցված է Արշակունիների դարաշրջանում Իրանի մեծ սպարապետ Սուրեն Փահլավի անունից, վեջինս իրանական զորքերի հրամանատարն էր հռոմեացիների դեմ վարած պատերազմներում և ծանր պարտության մատնեց միշտ հաղթական հռոմեացիներին:Նորարական և էլեկտրոնային ուղղվածության տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի խոշորագույն մասնագիտական միավորումը՝ ieee-ն, հետազոտելով աշխարհի զարգացած ռոբոտները, Սուրնան համարել է ռոբոտաշինության մի անակնկալ զարգացում աշղարհում ռոբոտներ պատրաստող չորս երկրներից՝ Ճապոնիայից, Իսպանիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից հետո:

Նյութի հեղինակ՝ Մանե Իսպիրյան

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։