Հայոց Սրբազան ծառը. Սոսի

Հայոց Սրբազան ծառը. Սոսի

with No Comments

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ։ Ապրում է մինչև 3000 տարի։

Հայտնի է նաև Տնջրի կամ Չինար անուններով։

Դեռ հին ժամանակներից Սոսին երկրպագում էին տարբեր ժողովուրդներ։

Սոսին հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում ծեսեր էին անում` ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Արամը, որն արդարադատություն էր իրականացնում ծառի միջոցով։

Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։

Հռոմեացիները Սոսի ծառն անվանել են «Հայկական Սոսի»։

Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։🍃

《Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ》: Դանիել Վարուժան

Հավանեցի՞ք նյութը։