Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափ․ Արագած լեռան գանձերը

Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափ․ Արագած լեռան գանձերը

with No Comments

Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագածի լանջին՝ Օրգով գյուղի մոտակայքում գտնվող Պարիս Հերունի ստեղծած գիտական կենտրոնում։


Ստեղծվել է հայ ականավոր ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից 1987(ՌՋՁԷ) թվկանին։ Այն միաժամանակ հանդիսանում է գիտցող (արեգակնային ժամացույցներ Հին Հայաստանում) և ստվերաչափ (ամիսները ցույց տվող գործիքներ Հին Հայաստանում)։ Իրենից ներկայացնում է արեգակնային թե՛ ժամացույց և թե՛ օրացույց։

Ունի երեք հիմնական սանդղակ.

 

1. Գրիգորյան օրացույց.

ներքևի հորիզոնական սանդղակը կառուցված է ժամանակակից Գրիգորյան օրացույցով։ Ձողից ընկնող ստվերը ցույց է տալիս ժամը։ Օրվա մեջ ձողի ստվերը շարժվում է ըստ ժամերի գծերի։ Փոքրիկ խաչի ստվերը ցույց է տալիս ամիսը։ Այդ ստվերը շարժվում է թեք գծերով և ցույց է տալիս ամիսը, մոտավորապես՝ օրը։ Ուղիղ գիծը (արևելք և արևմուտք) օրահավասարն է, իսկ եզրի գծերը ամենակարճ և ամենաերկար (արևադարձային) օրերն են։ Միաժամանակ գիշերը լիալուսնի ժամանակ նույն ստվերով լուսնից ցույց է տալիս գիշերվա ժամերը։

2. Հին հայկական տոմար.

ուղղաձիգ սանդղակը նույնն է, բայց կառուցված է բուն հայոց օրացույցով, որը մտցվել է Հայկ Նահապետի հրամանով ի հիշատակ Բելի դեմ տարած հաղթանակի։ Այդ սանդղակի վրա ներկայացված են բոլոր բուն հայոց ամիսները սկսած Նավասարդից։ Փոքր մասը՝ Հավելյաց հինգ օրերն են։ Մյուս խաչի ստվերով ցույց է տալիս ամիսը։ Օրը սկսվել է առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամի 18-ը։

3. Հնագույն հայկական տոմար.

երրորդը սֆերիկ ձև ունեցող սանդղակ է, ժամերի գծերը համասեռ են դասավորված, որովհետև ձողը թեքություն ունի 40 աստիճան, որը հավասար է տեղի աշխարհագրական լայնությանը։ Ժամերը գրված են լատինական թվերով։ Ամիսների գծերը բաժանված են իսկական արեգակնային ամիսներով (կենդանակերպի նշաններ են)։

Այն հանդիսանում է մեր ժամանակների Հին հայկական արևային, լուսնային և աստղային ժամացույց։

Հավանեցի՞ք նյութը։