Գոյություն ունեն սոցիալական էկոլոգիայի մի քանի սահմանումներ։
Սոցիալական էկոլոգիան գիտական դիսցիպլինա է, որը դիտարկում է փոխհարաբերությունները «հասարակություն-բնություն» համակարգում, ուսումնասիրելով մարդկային հասարակության և բնական միջավայրի փոխազդեցությունն ու փոխկապակցվածությունը։ Բայց նման սահմանումը չի արտացոլում այս գիտության բուն էությունը։
Սոցիալական էկոլոգիան ներկայումս ձևակերպվում է որպես մասնավոր անկախ գիտություն՝ ուսումնասիրության որոշակի առարկայով, մասնավորապես. Սոցիալական խավերի ու խմբերի հետաքրքրությունների շարքն ու յուրահատկությունները, ովքեր օգտագործում են բնական ռեսուրսները։ Տարբեր սոցիալական խավերի ու խմբերի էկոլոգիական խնդիրների ընկալումը և բնօգտագործման կարգավորմանը ուղղված միջոցները։ Բնապահպանական միջոցառումների առանձնահատկություններն և սոցիալական խավերի ու խմբերի շահերի հաշվառում և օգտագործում։
Այսպիսով սոցիալական էկոլոգիան գիտություն է՝ վերաբերող սոցիալական խմբերի շահերին, բնօգտագործման ոլորտում։