Յուրաքանչյուր անձ իր ծննդյան պահից սկսած անցնում է զարգացման տարբեր փուլեր։
Անձի թե՛ ֆիզիական, թե՛ հոգեկան առողջության, ինչպես նաև բնականոն զարգացման համար էական նշանակություն ունի շրջակա միջավայրը։
էկոլոգիական պայմանները, շրջապատող իրականության գործոններն ունեն մեծ ազդեցություն ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա:
Էկոլոգիական աղտոտվածությունը, բնակլիմայական պայմանների փոփոխությունները հանգեցնում են սթրեսային գործոնների թվի ավելացմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է մի շարք ներհոգեկան խնդիրների։
Ուստի տարից տարից առավել հաճախ են ուշադրության կենտրոնում հայտնվում էկոլոգիական խնդիրները և դրանց լուծուման ուղիների որոնումները։
Մի շարք ուսումնասիրություններ փաստում են նաև, որ շրջապատող իրականությունը բավականին մեծ նշանակություն ունի հոգեկանի ձևավորման և զարգացման գործում, երեխայի զգայարանների և իմացական գործընթացների ձևավորման և հետագա զարգացման համար: Հետևապես, երեխա-բնություն հաղորդակցման կարևորությունը ակներև է։
Բնության մասին պատկերացումները, վերաբերմունքային և վարքային մոդելների համասնությունն ընդունված է անվանել էկոլոգիական գիտակցություն։
Մի շարք կրթական մոդելներում առանցքային տեղ է գրավում երեխաների էկոլոգիական գիտակցության զարգացումը։
Գաղտնիք չէ, որ երեխային գիտելիք տալու լավագույն տարբերակներից մեկը հեքիաթն է։
«Աստղազարդ Աշխարհի Գաղտնիքները» ուսուցողական հեքիաթների շարքը միտված է զարգացնելու երեխա-բնություն կապը՝ նպաստելով էկոկենտրոն գիտակցության զարգացմանը։
Հեքիաթների այս շարքը հայալեզու առաջին ստեղծագործությունն է, որտեղ հեղինակը փորձ է արել մի շարք բարդ երևույթներ ներկայացնել երեխաների համար պարզ ու մատչելի ձևով, ցույց տալ բնության երևույթների մոգական աշխարհը։ «Աստղազարդ Աշխարհի Գաղտնիքները» հեքիաթը երեխաներին պատմում է Արեգակնային համակարգի, երկիր մոլորակի գանձերի, բնության երևույթների մասին։
Այն երեխաներին ցույց է տալիս բնության գեղեկցությունն ու կարևորությունը, առաջացնում դրական հույզեր։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ բնության հետ կառուցողական և հաճախակի հաղորդակցումը ֆիզիկական և հոգեկան կարևորագույն պայմաններից մեկն է, չէ որ մենք էլ բնության մի մասնիկն ենք։