Գիտությունը Հին Միջագետքում

Գիտությունը Հին Միջագետքում

with No Comments

Միջագետքի ժողովուրդները հասան որոշակի նվաճումների աշխարաճանաչողության ասպարեզում:

Հատկապես նշանակալից էին բաբելոնացիների ձեռքբերումներն մաթեմատիկայի բնագավառում: Այն ծագեց դաշտերը չափելու, ջրանցքներ կառուցելու և կենցաղային այլ անհրաժեշտություններից դրդված: Դեռ ամենավաղ ժամանակներից բաբելոնացիներն կառուցում էին բազմահարկ (սովորաբար յոթհարկանի) աշտարակ-զիկկուռատներ:

 

Նրանց ամենավերին հարկերից գիտնականերն մշտապես ուսումնասիրում էին երկնային մարմինների շարժումները: Այսպիսով, նրանք հավաքում և գրի էին առնում այն ամենն, ինչ տեղի էր ունենում Արևի, Լուսնի, տարբեր մոլորակների և համաստեղությունների հետ: Մասնավորապես աստղագետներն կարողացան ճշտել Լուսնի դիրքը` մյուս մոլորակների նկատմամբ և դա հնարավորություն ընձեռեց իմանալու, թե ինչպես են շարժվում երկնային այն լուսատուները, որոնց հնարավոր է տեսնել անզեն աչքով: Այս բազմադարյան դիտարկումների արդյունքում էլ ձևավորվեց բաբելոնյան` մաթեմատիկական աստղագիտությունը: Նրա գործունեության ամենաբեղուն շրջանն է համարվում Vդ. և, այս ժամանակի բաբելոնյան նվաճումներն իրենց մակարդակով համարյա թե չէին տարբերվում վաղ Վերածննդի շրջանում եվրոպացիների ունեցած ձեռքբերումներից: Մեզ են հասել մի շարք աղյուսակներ, որոնցում կան աստղագիտական հաշվարկներ, թե ինչպիսին է եղել հեռավորությունը աստղերի միջև: Այդպիսի աշխատություններից մեկում խոսվում է անշարժ վիճակում գտնված աստղերի և համաստեղությունների մասին, տրված է նրանց մայրամուտի և փայլատակման ժամկետները, զբաղեցրած հարաբերական դիրքը:

 

Vդ. Բաբելոնում, Բորսիպպում, Սիպպարում և Ուռուկում գործում էին մեծ հեղինակություն ձեռք բերած աստղագիտական դպրոցներ: Այդ ժամանակ են ապրել և գործել մեծ աստղագետներ Նաբուռիանը և Կիդենը: Նրանցից առաջինն կարողացավ որոշել լուսնային փուլերը, իսկ երկրորդը որոշեց արևային տարվա ժամանակաշրջանը: Այն ըստ Կիդենի կազմում էր 365 օր, 5 ժամ, 41 րոպե և 4,16 վայրկյան: Այսպիսով, Կիդենը արևային տարվա ժամանակահատվածը որոշելիս սխալվում էր 7 րոպե և 17 վայրկյանով: IIIդ. երկրորդ քառորդից սկսած բաբելոնյան աստղագիտական աշխատություններն սկսեցին թարգմանել հին հունարեն: Դա հնարավորություն ընձեռեց հին հույներին միանգամից ծանոթանալ և «յուրացնել» այս ասպարեզում այն գիտելիքները, որ Բաբելոնում ձեռք էր բերվել առնվազն նախորդ հազար տարիների ընթացքում: Սա հնարավորություն տվեց սկսնակ հույներին արագորեն հասնելու փայլուն նվաճումների:

 

Պահպանվել և մեզ են հասել նաև մի շարք բաբելոնյան բժշկությանը վերաբերող տեքստեր: Նրանցից տեղեկանում ենք, որ հին Միջագետքի բժիշկները բուժել են հոդախախտումը կամ հոդաթափությունը (ձեռքի կամ մարմնի այլ մասի դուրս գցելը), վերջավորությունների կոտրվածքները: Սակայն բաբելոնացիները, արդեն չխոսելով մյուսների մասին, ունեին սահմանափակ գիտելիքներ մարդու մարմնի կառուցվածքի վերաբերյալ: Այս պատճառով էլ ներքին օրգանների բուժման բնագավառում նրանք չկարողացան հասնել նկատելի հաջողությունների:

 

Դեռ  III հազ. Միջագետքի բնակիչներն գիտեին Հնդկաստան տանող ճանապարհի մասին, իսկ Iհազ., թե ինչպես կարելի է հասնել Եթովպիա և Իսպանիա: Մեզ հասած բաբելոնյան քարտեզներից հաստատապես երևում է, որ բաբելոնացիներն ցանկացել են համակարգել և ընդհանրացնել իրենց բավականին լայն և ընդարձակ աշխարհագրական իմացություններն: IIհազ. կեսերին նրանք սկսեցին կազմել ուղեցույցներ, որոնցում ոչ միայն բուն Միջագետքն էր, այլև հարևան շրջանները: Դրանք այն երկրներն էին, որտեղ հաճախակի լինում էին միջագետքյան առևտրականնրը` գործի բերումով: Աշշուրբանապալի գրադարանում գտել են քարտեզներ, որոնք տարածքային առումով ընդգրկում էին Ուրարտույից մինչև Եգիպտոս: Որոշ քարտեզների վրա նշված են միայն Բաբելոնն ու հարևան երկրները: Այս քարտեզներին կից կան ներդիր տեքստեր, որոնք, ըստ էության, ծանոթագրություններ են: Այդ քարտեզներից մեկում Միջագետքն ու մերձակա հարևան շրջաններն պատկերված են որպես հարթավայրեր և նրանց ափերն ողողում են Պարսից ծոցի ջրերը: Ինչ վերաբերում է Բաբելոն քաղաքին, ապա այն տեղադրված է քարտեզի հենց կենտրոնում:

 

Միջագետքի բնակիչներն մշտապես ջանասիրաբար զբաղվում էին նաև իրենց հեռավոր անցյալի ուսումնասիրությամբ: Այսպես, դեռ Նաբոնիդի օրոք  (VIդ.) քանդված տաճարի հիմքում գտան IIIհազ. վերաբերող տեքստեր, որոնք վերծանվեցին և ուղղվեցին տեքստում թվարկված թագավորների հերթականությունն` ըստ կառավարման ժամանակագրության: Ուռ քաղաքի տաճարին պատկանող շենքերից մեկում հնագետների գտած սենյակներից մեկն հանդիսացել էր թանգարան, որտեղ հավաքել էին տարբեր ժամանակներին պատկանող առարկաներ և, որոնք ներկայացնում էին պատմա-հնագիտական հետաքրքրություն: Մեկ այլ այդպիսի թանգարան եղել է Նաբուգոդոնոսոր II-ի Բաբելոն քաղաքի ամառային պալատում:

 

I հազ. վերջերից սկսած հնագույն ավանդույթների արդեն քարացած կապանքներն և կրոնական պատկերացումների բազմադարյան գերիշխանությունը, որոնց ավելանում էր նաև ճանաչողության և հետազոտությունների նոր մեթոդների բացակայությունը` արգելակում էին գիտության հետագա զարգացմանը: Կարևոր էր նաև լեզվի բնագավառում առաջացած արգելքը: Որպես գիտական լեզու աքքադերենը պահպանում էր իր դերը, իսկ որոշ դեպքերում օգտագործվում էր նաև շումերերենը, բայց վերջինս արդեն 1.500 տարուց ավելի վերածվել էր մեռած լեզվի: Նույն այդ ժամանակ Միջագետքի բնակչությունն արդեն անցում էր կատարել արամերենին, որպես խոսակցական լեզվի:

Հավանեցի՞ք նյութը։