Մորզեի կոդը

Մորզեի կոդը

with No Comments

Սեմյուել Ֆինլի Բրիզ Մորզեն ծնվել է 1791 թվականին ԱՄՆ-ում: Նա հանդիսանում է ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար։ 1838 թվականին Սեմյուել Մորզեն հանրությանը ներկայացրեց իր գյուտը՝ էլեկտրամագնիսական հեռագրի համակարգը: Սարքը կարողանում էր ոչ մեծ տարածությունների վրա հաղորդագրություններ փոխանցել հատուկ կոդավորման միջոցով: Այդ կոդը ստացավ «Մորզեի կոդ» կամ «Մորզեի այբուբեն» անվանումը:
1848 թվականին գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Գերկը կատարելագործեց Մորզեի այբուբենը, որը և օգտագործվում է մինչև այսօր:
Մորզեի կոդի փոխանցումն իրականցվում է հատուկ հեռագրական մեքենաների միջոցով: Ամենատարածված արտահայտությունը` SOS-ը, մորզեի այբուբենում ունի հետևյալ տեսքը` . . . _ _ _ . . . (առանց ընդմիջումների` 3 կետ, 3 գծիկ, 3 կետ ձևով):
«Մորզեի կոդի» շնորհիվ գերության մեջ գտնվող շատ զինվորականներ կարողացել են տեղեկություններ փոխանցել իրենց գտնվելու վայրի, վիճակի վերաբերյալ:
Ռազմածովային ուժերի օդաչու Ջերեմի Դենթոնը մասնակցելով Վիետնամյան պատերազմին գերի ընկավ: Որպես ռազմագերի մասնակցում է տեղական հեռուստաընկերության կազմակերպված հաղորդմանը, որի ժամանակ ցույց տվեց թե նեղվում է վառ լույսից և աչքերը թարթելով հաղորդագրություն ուղղեց ԱՄՆ-ի կառավարությանը: Հաղորդագրությունը հետևյալն էր`
t (_)
o (_ _ _)
r (. _ .)
t (_)
u (. . _)
r (. _ .)
e (.)
_ _ _ _ . _ . _ . . _ . _ . . / խոշտանգել:
Հետագայում ազատվում է գերությունից և վերադառնում ԱՄՆ:
Ջերեմի Դենթոնի նման շատ զինվորականներ կարողանում են հաղորդագրություններ փոխանցել և փրկվել հենց «Մորզեի կոդի» շնորհիվ:

Նյութի հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան (ԵՊՀ Պատմության ֆակուլտետ)