Ռոանոկ կղզու բնակիչների անհետացումը մարդկության պատմության ամենամեծ հանելուկներից մեկն է:
Ռոանոկ գաղութը
Ռոանոկ գաղութը, որը նաև հայտնի է որպես «կորած գաղութ» անվամբ, 1585–1590 թթ. անգլիական գաղութ էր նույնանուն կղզու վրա:
(Այժմ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի շրջանում):
Գաղութը հիմնվել էր Էլիզաբեթ Ա-ի գահակալման ժամանակաշրջանում և գտնվում էր Ուոլտեր Ռեյլիի վերահսկողության ներքո:
Էլիզաբեթ Ա-ն Հյուսիսային Ամերիկայում առաջին անգլիական մշտական բնակավայրն էր ցանկանում ստեղծել:
Գաղութը բնակեցնելու համար տարբեր քայլեր են իրականացնում: Ջոն Ուայթը, ով հսկում էր գաղութը, մեկնել էր Անգլիա օգնություն բերելու համար, սակայն միայն կարողացավ վերադառնալ 4 տարի անց:
Ռոանոկ գաղութի անհետացումը
Ուայթը երբ վերադարձավ գաղութում ոչ մեկին չգտավ:
150 բնակիչ ունեցող գաղութը անհետացել էր: Միայն ծառին գտան մի բառ «CRO...», որը հավանաբար «CROATOAN» անվան առաջին տառերն էէին և բավականին մոտ գտնվող տարածքում բնակվող հնդկացիների ցեղի անունն էր հանդիսանում:
Արշավախմբերին չի հաջողվում գտնել որևէ հետք: Հարևան անտառում թարմ գերեզմաններ կամ դիակներ գտնելու բոլոր փորձերը նույնպես ձախողվում են: Ուայթը թագուհուն հաղորդագրություն է ուղարկում, որտեղ ասվում էր, որ գաղութում ոչ մի մարդ չկա:
Ավելի ուշ Ռեյլին սեփական նախաձեռնությամբ շարունակում է բնակիչների փնտրման աշխատանքները, սակայն 14 տարի անց, գրեթե ամբողջ կղզին փորելուց հետո ստիպված է լինում դադարեցնել աշխատանքները:
Տարբեր վարկածներ էին առաջացել գաղութի անհետացման վերաբերյալ:
Առավել հավանական տեսակետներից էին` հնդկացիների հարձակումը, զոհաբերության զոհ գնալը, տեղահանությունը, ծովում խեղդամահ լինելը, իսպանացիների կողմից սպանվելը, միաձուլում տեղի ցեղերի հետ և այլն: Սակայն այս ամենը զուտ ենթադրություններ են:
Ռոանոկ կղզու բնակիչների անհետացումը մնաց մարդկության պատմության ամենամեծ հանելուկներից մեկը:
Նյութի հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան (ԵՊՀ Պատմության ֆակուլտետ)