Քուրմ Միհրանի դասը

Քուրմ Միհրանի դասը

with No Comments

Մի օր Քուրմ Միհրանին(Մանավազյան 3-րդ դարի վերջ) շատ են ասում, որ խոսի ուսմունքային խորացված թեմաների մասին: Վերջապես նա օր է որոշում, որ բոլոր պահանջողները հավաքվեն լսելու: Երբ հավաքը լինում է, Բարեպաշտ Քուրմը ուշանում է մոտ մեկ ժամ, ոմանք վիրավորված հեռանում են: Երբ Քուրմը գալիս է, ներկաներին ողջունում, բայց առանց այլ բան ասելու՝ իր առանձնասենյակ է մտնում: Որոշ ժամանակ անց, մի խումբ էլ, իրեն վիրավորված զգալով, թողնում է հավաքը:

Երբ վերջապես Քուրմ Միհրանը գալիս է հավաքին, արդեն սակավաթիվ ներկաների է տեսնում, որոնց մեծամասնությունը սկսում են բողոքել, թե ինչու եք մեզ վիրավորում: Քուրմը բացատրում է, թե դա միտումնավոր է արել: Այդ խոսքի վրա նորից մի քանիսը նեղվում և հեռանում են:
Վերջում մնում են երկու երիտասարդ: Քուրմ Միհրանը նրանց հարցնում է, թե ուր են մնացածը: Երիտասարդներն ասում են թե նեղացան և գնացին: Իսկ Իմաստուն Քուրմը երիտասարդներին հարցնում է, թե դուք ինչու չհեռացաք, և նրանք պատասխանում են, թե չէ որ Դուք պիտի մեզ համար խոսեք ուսմունքի խորհուրդների մասին, դրա համար սպասեցինք որ լսենք:

Քուրմ Միհրանը նրանց ասում է, թե այսօր դուք ուսմունքի առաջին խորհուրդների դասը ստացաք, թե ով ճշմարիտ ծարավ ունի ուսմունքի մասին սովորելու և վստահում է այն Քուրմին, որը դրանք պիտի բացահայտի իրենց, հաստատակամ մնում են մինչև վերջ:

Այդ երկու երիտասարդներն ապագայի Քուրմ Արտա և Քուրմ Հարման էին, ովքեր Քուրմ Միհրանին աշակերտելով, ժառանգեցին Սրբազան ուսմունքը և ներխուժող քրիստոնյաների ձեռքով Քուրմ Միհրանի սպանությունից հետո, մատյանների մի մասը փախցրեցին Փայտակարան և դեպի պարսկաստան գնացին, իրենց հետ տանելով Քուրմ Միհրանի թանկագին դասերը:

 

Քուրմ Յարութ Առաքելեան , Տոհմական դրվագներ

Հավանեցի՞ք նյութը։