Պարող անտառ

Պարող անտառ

with No Comments

Պարող անտառը փշատերև անտառի տեղամաս է, որը գտնվում է ՌԴ Կալինինգրադի մարզում, Կուրշսկայա անտառաշերտի 37-րդ կիլոմետրում։ Տարբերվում է ծառերի պտտված, թեքված բներով։ Գրավում է տեղի զբոսաշրջիկներին, մտնում է Կուրշսկայա ազգային պարկի մեջ:

Անտառը հիմնվել է 1961 թվականին Ռիբաչի գյուղի մերձակայքում գտնվող Կրուգլայա ավազաթմբին։

 

Ծառերի դեֆորմացիայի առաջացում

 

Ծառերի դեֆորմացիայի առաջացման պատճառների վերաբերյալ տեսակետները տարբեր են։ Համաձայն մի տեսակետի` ծառերի ձևախախտումը առաջացել է մատղաշ տնկիների վրա թրթուրների և Rhyacionia buoliana թիթեռերի վնասակար ազդեցությամբ: Թրթուրները վնասել են վերև ձգվող բողբոջները, ինչի պատճառով զարգացել են ծառերի կողմնային բողբոջները։ Դրա հետևանքով էլ ծառերը հետագա աճման ընթացքում ձեռք են բերել արտասովոր տեսք։ Թրթուրները առավելապես վնասում են 5-20 տարեկան սոճիները: Վնասատուների համար բարենպաստ պայմաններ են հողի ոչ բավարար խոնավությունը և ոչ պարարտ լինելը: Հենց այդպիսի պայմաններ են առկա Կուրշսկայա անտառահատվածում։