Պարիս Հերունու 《Արև》ջերմաէլեկտրակայանը Արագած լեռան լանջին՝ Օրգով գյուղում։
Պարիս Հերունու կողմից մշակված ջերմաէլեկտրակայանի 《Արև》 նախագիծը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։
Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ, սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել հայրենի երկրում՝ Հայաստանում։
Ըստ նախագծային հաշվարկների` 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։
Արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։
Ներկայումս «Արև» նախագիծը, Պարիս Հերունու մահից հետո, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին։