Հայկական պար լեռնաշղթան հնում հայտնի էր իր երեք գագաթների՝ Բարդողի,Սուկավետի,Այծպտկունքի անուններով:
Այն սկսվում է արևելքում Փոքր և Մեծ Մասիսներով և, զուգահեռականի ուղղությամբ ձգվելով դեպի արևմուտք, վերջանում Արևմտյան Եփրատի մոտ:Հայկական պարը մի մեծ պատնեշ է, որը բարձրանում է Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում, վերջինիս բաժանելով երկու մասի՝ հյուսային և հարավային:
Մեծ մասամբ ունի հրաբխային ծագում: Փոքր և Մեծ Մասիսներից մինչև Գայլատու լճի արևմտյան մասում գտնվող Սինակ գագաթը լեռնաշղթան ձգվում է զուգահեռականի ուղղությամբ: Սինակից արևմուտք Հայկական պարը կազմում է մի մեծ աղեղ:Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներն են Մեծ Մասիսը, որը հնում կոչվել է նաև <<Ազատն Մասիս>> (5165մ), և Փոքր Մասիսը (3925մ):
Մեծ Մասիսի վրա մշտնջենական ձյան գիծն սկսվում է 4200 մ բարձրությունից: Մասիսներից արևմուտք՝ մինչև Գայլատու լճի արևմտյան ափի մոտ բարձրացող Սինակ գագաթը, լեռնաշղթայի կատարները իջնում են՝ հասնելով 1760մ:Այծպտկունք գագաթի շրջանում Հայկական պարը ճյուղավորվում է:
Ճյուղերից մեկը ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ իրարից բաժանելով Կարինի և Աշկալայի դաշտերը, իսկ երկրորդը՝ դեպի արևմուտք:Երրորդ լեռնաճյուղը տարածվում է դեպի հարավ-արևմուտք և միանում Բյուրակնի լեռներին, իսկ չորրորդն ունի հյուսիս-արևելյան ուղղություն:
Վերջինս ձգվում է Այծպտկունքից մինչև Անտիպոնտական լեռները՝ Կարինի Բարձրավանդակը բաժանելով վերին Բասենի դաշտից:Այս լեռնաշղթաները ջրբաժան են Կասպից ծովի և Հնդկական օվկիանոսի միջև: