Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը

with No Comments

Հայկական լեռնաշխարհը, որ որոշ հեղինակների մոտ երբեմն կոչված է նաև Հայկական բարձրավանդակ կամ սարահարթ, տեկտոնական և նրա հետ սերտորեն կապված հրաբխային ուժերի հետևանքով վեր բարձրացած մի երկիր է, ֆիզիկաաշխարհագրական մի ուրույն շրջան:

Հայկական լեռնաշխարհը գրեթե բոլոր կողմերից սահմանափակված է բարձրաբերձ լեռնաշղթաներով, ընդհանուր առմամբ ունի ավելի բարձր դիրք, քան հարևան երկրները, այդ պատճառով էլ աշխարհագետների մոտ երբեմն համարվում է «լեռնային կղզի»:

 

Լեռնաշխարհի սահմաններն արևմուտքում կազմում են Անտիտավրոսի լեռները, որոնցով այն բաժանվում է Անատոլիական բարձրավանդակից (Փոքր Ասիա) իսկ Հյուսիս-արևմուտքից` Պոնտական լեռներ:

Լեռնաշխարհի հյուսիսային սահմանները ձգվում են Մոսքական և Թռեղքի լեռնաշղթաների ջրբաժանով: Արևելքում դրանք կազմում են Արցախի և Կուր-Արաքսյան դաշտավայրի եզրասահմանները:

 

Հասնելով Ղարադաղին` լեռնաշխարհի սահմանը թեքվում է արևմուտք, ընթանում Կապուտան (Ուրմիո) լճի հյուսիսով ձգվող լեռնաբազուկներով, ապա շրջվելով հարավ` ներառում է լճի արևմտյան ափամերձ շրջանները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Շրջվելով կրկին արևմուտք և հատելով Տիգրիս գետը` հասնում մինչև Եփրատ, կտրում է այն և Մալաթիայի լեռներով ընթանում մինչև Անտիտավրոս:

Նշված սահմաններում երկրամասն ունի շուրջ 400 հզ. քառ. կմ տարածություն։

 

Ըստ քարտեզագիր-պատմաբան Գեղամ Բադալյանի

Հավանեցի՞ք նյութը։