Օսիպ Մանդելշտամ

Օսիպ Մանդելշտամ

with No Comments

«Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ»։ Օսիպ Մանդելշտամ

Օսիպ Մանդելշտամը ծնվել է Վարշավայում 1891թ․ հունվարի 14-ին։

Ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Մանդելշտամը մեծ հայասեր էր։

Մանդելշտամը սովորում էր հայոց լեզուն՝ հրճվելով այն գիտակցությունից, որ շուրթերով արտաբերում է իսկական հնդեվրոպական բառարմատներ։

Սովորել է ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում Սորբոնի և Հայդելբերգի համալսարաններում։ Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես սիմվոլիստ1912-ին միացել ակմեիստներին։ Եղել է Հայաստանում, գրել է բանաստեղծություններ, ուղեգրություններ՝ նվիրված Հայաստանին և հայությանը։

Ձերբակալվել է, դարձել անհատի պաշտամունքի զոհ։ Հետմահու արդարացվել է։ Ռուսական բանաստեղծության մեծագույն ներկայացուցիչներից է։

Մանդելշտամը եկավ Հայաստան և հավերժ սիրահարված մնաց Հայաստանին։

Սովորելով հայոց լեզուն, մշակույթը և պատմությունը, Մանդելշտամը գրեց իր հայտնի տողերը․

«Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ»։

 

Ոռնացող քարերի պետություն-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Խռպոտ լեռներդ ի զեն կոչող-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Առհավետ թևածող դեպի Ասիայի
Շեփորներն արծաթ-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Շռա՜յլ ընծայիչ պարսկական արևադրամների-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

 

 

Հավանեցի՞ք նյութը։