Նժդեհի կոչը զինվորներին

Նժդեհի կոչը զինվորներին

with No Comments

1918թ. մայիսին, Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա մարտերում հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը։
Ղարաքիլիսայի մարտերում իր հսկայական ավանդը ունեցավ պարուչիկ Տեր֊Հարությունյանը՝ Գարեգին Նժդեհը։

Ստորև ներկայացնում ենք Նժդեհի կոչը զինվորներին.

֊Պատմական Գուգարք աշխարհի քաջորդինե՛ր, անտուն֊անտերական հայ գաղթականնե՛ր, եկել է ժամը, որ մենք՝ Հայկ նահապետի թոռներս, արժանին հատուցենք մեր նենգ ու դավադիր թշնամուն, որ այնպես անողոքաբար գերեզմանների վերածեց լույսի և արդար վաստակի մեր սուրբ Հայրենիքը, անագորույն թշնամին նորից իր սուրն է բարձրացրել մեր կյանքի վրա, մեր Աստծո վրա։ Հավատանք մեր ուժին, մեր Աստծուն։ Ուրեմն հայե՛ր, եկե՛ք միանանք հանուն սուրբ գործի, հաղթանակ տանենք մահի և արհավիրքի հանդեպ, Գուգարքի այս խոր նվիրական ձորը դարձնենք թշնամու գերեզմանը։ Ի՛ զեն, հայեր, ի՛ մարտ։

Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Rate this post

Հավանեցի՞ք նյութը։