Հրաշքներ լինում են․

Հրաշքներ լինում են․

with No Comments

Հրաշքներ լինում են․
Եթե հրաշքներն իրական են, ապա այս անտառը դրա վառ ապացույցն է, և եթե հրաշագործներ գոյություն ունեն, ապա Lélia Deluiz Wanick Salgado-ն և Sebastião Salgado-ն այն հրաշագործներն են, ում կարիքն ունի Երկիր մոլորակը։ Սալգադոն լուսանկարիչ է, և նա, իր կնոջ հետ միասին հիմնեց «Instituto Terra» կազմակերպությունը՝ Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Այմորես քաղաքում անցյալում գոյություն ունեցած հարուստ բազմազանությամբ և կենսունակ բնաշխարհը վերականգնելու վճռականությամբ։

Ռուանդայում տեղի ունեցած դաժան ցեղասպանության հետևանքով մարդասիրական առաքելություն կատարելու գործուղված Սալգադոն չափազանց ընկճված և հուսաբեկված էր, երբ վերադարձավ հայրենիք։ Նա երազում էր վերադառնալ և իր հոգին բուժել իր մանկական հուշերում տպավորված գեղեցիկ լանդշաֆտով՝ հարուստ ծառերով և կենդանատեսակների լայն բազմազանությամբ։ Այն ինչ նա տեսավ, սակայն, սարսափելի էր․ չոր և ամայի մի հողատարածք՝ սակավ ծառերով։

Սալգադոն և իր կինը իսկույն ևեթ ձեռնամուխ են լինում վերականգնել բնությունը՝ նոր ծառեր տնկելով և համակիրներ փնտրելով։ Նրանք հավաքագրեցին դրամական միջոցներ և 1998 թվականին ստեղծեցին իրենց կազմակերպությունը։

Այդ ժամանակներից ի վեր տնկվեցին մոտ 2․7 միլիոն ծառեր, վերականգնվեցին ջրային ավազանները, հետզհետե վերակենդանացավ երբեմնի տրոպիկական վայրի դրախտավայրը։ Երբ նրանք արեցին դա, աստիճանաբար այնտեղ վերադարձան անցյալում այդ վայրերում ապրած բոլոր կենդանատեսակները՝ միջատներ, թռչուններ և նույնիսկ ձկներ։
«Instituto Terra»-ն ամբողջությամբ նվիրվեց 1502 ակր (6կմ²-ից մի փոքր ավելի) տարածքը տրոպիկական անտառ դարձնելու գործին։

1998թ-ին այդ տարածքը մասնավորեցված էր և ծառայում էր որպես անասնապահական ֆերմա։ Առաջին մեծ մասշտաբի ծառատունկը տեղի է ունեցել 1999թ․ դեկտեմբերին։ Տարեց տարի, տարբեր ասոցիացիաների օգնությամբ հնարավոր եղավ մոտ 290 տեսակի ավելի քան 2 միլիոն տնկիներ տնկել, այնպիսի տեսակներ, որոնք հատուկ էին տեղի Ատլանտյան անտառին:
Ստորև բերված հղումով անցնելով կարող եք տեսնել փոխակերպումը ժամանակի ընթացքում, կադրեր կատարվող աշխատանքների ժամանակ, ինչպես նաև տարածքում ապրող կենդանատեսակների մի մասին։

Այս հղումով էլ կարող եք վայելել այդ տարածքում արված տեսահոլովակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ https://www.youtube.com/watch?v=F-BcEF4FH0g
Աղբյուր՝ http://www.thinkinghumanity.com/…/incredible-pictures-of-20…
Հեղինակ՝ Հարութ Քերոբյան