Միջնադարյան վանքերի երթուղի․ Դիլիջանի անտառներ․ Ընտանեկան արշավ

Միջնադարյան վանքերի երթուղի․ Դիլիջանի անտառներ․ Ընտանեկան արշավ

with No Comments

Դիլիջան Ազգային Պարկի էկոտուրիստական երթուղիները պարզապես հիասքանչ են․🌿
Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին😉

Երևանից կմեկնենք Դիլիջան քաղաք՝ Շամախյան թաղամաս, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը դեպի Ջուխտակ վանք (12-րդ դար), իսկ այնտեղից հրաշակերտ Մաթոսավանք (13-րդ դար)։
Կլուսանկարվենք, կզվարճանանք, կհանգստանանք, խարույկ կվառենք, կթեյենք և կբռնենք տուն դարձի ճամփան։

Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։ 🌳
Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։ Անտառը ծփում է կյանքով․ ամենուր գույներ են և միմյանց փոխլրացնող ներդաշնակ ուրվագծեր՝ կլորիկ սնկերից մինչև անուշաբույր դեղաբույսեր։🍃

🚶‍♂️Քայլելու ենք 4 կմ։
🌲Բարդություն՝ հեշտ
🌲Սիրունություններ՝ գետ, սնկեր, ծառեր, երկրաբանական գոյացություններ, կամուրջ, աղբյուրներ, դիտակետեր, Մաթոսավանք, Ջուխտակ վանքեր, խաչքարեր․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ։

Շատ հարմար է ընտանիքով և հատկապես միջին տարիքի երեխաների հետ արշավելու համար։🌿

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

 

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Հավանեցի՞ք նյութը։