Վանի հզոր տիրակալների` արշավանքներից առաջ կազմակերպած մարզական մրցույթները հաճախ վերածվում էին համազգային տոնախմբությունների:
Նաիրի երկրի արքաները կարգադրել են քարագիր արձանագրություններով «անմահացնել» դրանցում գրանցված բացառիկ նվաճումները:
Մենուա արքայի ձիու ցատկի մասին իրավամբ համարվում է համաշխարհային ռեկորդի գրանցում:
«Խալդյան զորությամբ Մենուա Իշպուինորդին ասում է. – Հենց այստեղից նժույգը՝ Արծիբի անուն(ով), Մենուաի տակ ցատկեց քսաներկու կանգուն ..»:
Մենուայի նժույգի անունը ՝ Արծիբի, հայերեն «արծիվ»բառն է: Սեպագիրը չուներ «Վ» հնչյունը, ինչի հետևանքով այն փոխանցվում էր «Բ»-ով: Այսպես օրինակ` ԷրեԲունի-ԷրեՎան:
«Կանգուն» երկարության չափը հավասար է 51.8 սմ, այսինքն՝ Մենուայի նժույգը ցատկել է` 22*51.8=11 մ 39 սմ:
Ձիասպորտում նժույգի ցատկի համաշխարհային ռեկորդը՝ սահմանված մինչև 1914 թ., 11 մ 28 սմ է եղել: Մենուայի Արծիբի ձիու ռեկորդը գերազանցվել է միայն 1975 թ.: 2800 տարի անգերազանցելի մնալով՝ Մենուայի ցուցանիշը համաշխարհային պատմության մեջ ամենաերկար պահպանված ռեկորդն է:
Արձանագրությունը հայտնաբերվել է Վանի քարաժայռերի և Վարագա լեռների միջև գտնվող հարթավայրում, որը դարեր շարունակ ձիարշավարան է եղել հայկական բանակի համար: