Маршруты
Путь без препятствий никуда не ведет.Эрнесто Гевара


Matosavanq


admin


Միջնադարյան վանքերի երթուղի․ Դիլիջանի անտառներ․ Ընտանեկան արշավ

Դիլիջան Ազգային Պարկի էկոտուրիստական երթուղիները պարզապես հիասքանչ են․🌿 Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին😉 Երևանից կմեկնենք Դիլիջան քաղաք՝ Շամախյան թաղամաս, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը դեպի Ջուխտակ վանք (12-րդ դար), իսկ այնտեղից հրաշակերտ Մաթոսավանք (13-րդ դար)։ Կլուսանկարվենք, կզվարճանանք, ․․․կարդալ ավելին

DILIJAN


admin


Գոշավանք – Գոշի լիճ

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ՝ Գոշ գյուղ։ Կայցելենք 12-րդ դարում հայոց նշանավոր գիտնական, օրենսգիր և առակագիր Մխիթար Գոշի կողմից կառուցված Գոշավանք։ Գոշավանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Գոշի լիճ։ 🌳 Խարույկ կվառենք, կպատրաստենք թեյ և սնկով ձվածեղ։ 🍳Կճաշենք, մի լավ ․․․կարդալ ավելին

Գութանասար լեռ


admin


Վերելք Գութանասար լեռ

Գութանասարը հրաբխային լեռ է։ 🗻 Շատ նպատակահարմար է սկսնակ լեռնագնացների և թեթև քայլարշավների սիրահարների համար: Իսկ բնությունը և բացվող տեսարանները պարզապես հիասքանչ են: Այստեղից երևում են բազմաթիվ լեռներ և լեռնաշղթաներ․ Արարատ, Արա լեռ, Հատիս, Արագածը իր 4 գագաթներով և էլի ․․․կարդալ ավելին

Եղեգնասար


admin


Վերելք Եղեգնասար լեռ

Եղեգնասար լեռնագագաթը գտնվում է Տավուշի մարզում, Գուգարաց լեռնահամակարգում, Դիլիջան քաղաքից 6կմ հյուսիս-արևմուտք.: Շատ նպատակահարմար է արահետային լեռնագնացության և անտառային քայլարշավների սիրահարների համար: Բնությունը և լեռան գագաթից բացվող տեսարանները պարզապես հիասքանչ են: Բարձրությունը 2670 մետր է։ Քայլելու ենք Դիլիջանի գարնանային անտառի ․․․կարդալ ավելին



admin


Թաքնված ջրվեժի արահետ-Հաղարծին

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ։ Կայցելենք 10-13րդ դարերում կառուցված Հաղարծնի վանական համալիր։ Վանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Թաքնված ջրվեժ։ Կլուսանկարվենք, կզվարճանանք, կհանգստանանք, խարույկ կվառենք, կթեյենք և կբռնենք տուն դարձի ճամփան։ Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։ Օդն այստեղ լի ․․․կարդալ ավելին



admin


Մայրավանք – Բջնիի բերդ I Ծաղկունյաց լեռներ

Լեռնաանտառային քայլարշավ Ծաղկունյաց լեռնաշղթայի արևելյան հատվածով․   🌳Սոլակ գյուղից կքայլենք դեպի Մայրավանք(7-14 դդ.)։ Այնուհետև անտառապատ լեռնային արահետներով կշարունակենք մեր քայլարշավը դեպի Բջնիի բերդ(9-ից 10-րդ դար) և եկեղեցիներ։ 🌲Շատ նպատակահարմար է արահետային լեռնագնացության և անտառային քայլարշավների սիրահարների համար: Բնությունը և բացվող ․․․կարդալ ավելին

aghavnavanq


admin


Արշավ դեպի Աղավնավանք և Կենու պուրակ

Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ՝ Աղավնավանք գյուղ։ Այստեղից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Աղավնավանք(12 – 13-րդ դարեր)։ 🌳 Վանքը գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։🌲 🚶‍♂️Քայլելու ենք 4 կմ։ 🌲Բարդություն՝ հեշտ ․․․կարդալ ավելին

Gndasar


admin


Վերելք Գնդասար լեռ

Գնդասար լեռնազանգվածը գտնվում է Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Վարդենիսի և Գեղամա լեռնավահանների հանգուցակետում: Լեռնազանգվածը ծագմամբ հրաբխային է, սակայն ծալքավորմամբ ենթարկվել է երկրորդային վերբարձրացման: Գնդասարից սկիզբ են առնում Աղոպե, Արգիճի և Սալի գետերն իրենց վտակներով: Բուսականությունն արտահայտված է ․․․կարդալ ավելին



admin


Հաղարծնի վանք – Շամախյան / Անտառային քայլարշավ

Dilijan National Park / Դիլիջան Ազգային Պարկի էկոտուրիստական երթուղիները պարզապես հիասքանչ են․ Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին😉 Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ։ Կայցելենք 10-13րդ դարերում կառուցված Հաղարծնի վանական համալիր։ Վանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Դիլիջանի Շամախյան ․․․կարդալ ավելին



admin


Ուխտագնացություն Նժդեհի շիրիմին․ Արշավ դեպի Սպիտակավոր

Երկար տարիներ` ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք» կարգախոսով կազմակերպվում է ուխտագնացություն հայոց պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ազգային գաղափարախոս և Լեռնահայաստանի փառապանծ սպարապետ Գարեգին Նժդեհի շիրիմին։ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ ! 1915 ․․․կարդալ ավելին

Վերելք Գութանասար լեռ


admin


Վերելք Գութանասար լեռ

Գութանասարը հրաբխային լեռ է։ Շատ նպատակահարմար է սկսնակ լեռնագնացների և թեթև քայլարշավների սիրահարների համար: Բնությունը և բացվող տեսարանները պարզապես հիասքանչ են: Բարձրությունը 2299 մետր է։ 🚶‍♂️Քայլելու ենք 7կմ։ 🏔Հարաբերական բարձրությունը՝ 300 մ:   Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին Ծանոթացե՛ք մեր նախկին ․․․կարդալ ավելին

Ջուխտակ վանք - Մաթոսավանք / Դիլիջանի անտառներ


admin


Միջնադարյան վանքերի արահետ

Երևանից կմեկնենք Դիլիջան քաղաք՝ Շամախյան թաղամաս, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը: Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով դեպի Ջուխտակ վանք (12-րդ դար), իսկ այնտեղից հրաշակերտ Մաթոսավանք (13-րդ դար)։ 🚶‍♂️Քայլելու ենք 8 կմ։   Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին Ծանոթացե՛ք մեր նախկին ․․․կարդալ ավելին

Քասախի կիրճ արշավ


admin


Քայլարշավ Քասախի կիրճով

Երբևէ լսե՞լ եք այս առեղծվածային կիրճի մասին․😉 Քասախի կիրճը Արագածոտնի մարզում է։ Հրաշագեղ բնապատմական հուշարձան, որն իր մեջ ներառում է և՛ կրոն, և՛ պատմություն, և հնագիտություն․   Կիրճը նաև գեղատեսիլ բնություն հուշարձան է․ հարմար թեթև քայլարշավների և ձիարշավների համար․😊 2008 ․․․կարդալ ավելին

Արշավ դեպի Հորթուն Զանգակատուն


admin


Արշավ դեպի Հորթուն

Երբևէ լսե՞լ եք այս հրաշալիքի մասին․😊 Այստեղ պահպանվում են կիսավեր եկեղեցի և այլ հուշարձաններ։ Ըստ պահպանված հուշարձանների թվագրության՝ Հորթունը գոյություն է ունեցել 9-20դդ․ ընթացքում։ 🧭Չափազանց ուշագրավ է Սուրբ Սարգիս ժայռափոր եկեղեցին, որի մուտքը իրականացվել է կախովի սանդուղքով և որոշ ընդհանրություններ ․․․կարդալ ավելին



admin


Վերելք Արմաղան լեռ

Արմաղանը հրաբխային լեռ է։ Գեղամա լեռնաշղթայի մաս չի կազմում․🗻 Առանձին լեռնազանգված է Գեղարքունիքի մարզում։ Բարձրությունը 2829 մետր է։ 🏔Հարաբերական բարձրությունը՝ 600 մետր։ 🏞Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր խառնարանային լիճ, այս պահին սառցակալած։ 🧭Գագաթից բացվում ․․․կարդալ ավելին

Դժոխքի ձոր Թոնդրակ


admin


Արշավ Դժոխքի ձորով

Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Դժոխքի ձորի նեղ կիրճերն ու կարմիր ժայռերը բացառիկ են ամբողջ Հայաստանում: Այնտեղով է անցնում Արածո գետը։ Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով՝ թափվում ․․․կարդալ ավելին

Վերելք Հատիս լեռ՝ Թոնդրակ Tondrak


admin


Վերելք Հատիս լեռ՝ 2528մ

Հատիս հրաբխային լեռնազանգվածը գտնվում է Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 2528 մ է։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան ․․․կարդալ ավելին

Արշավ Հին Խնձորեսկում, Քարահունջ, Մխիթար սպարապետի գերեզման


admin


Արշավ Հին Խնձորեսկում

Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են խոյանում 100 – 120 մ բարձրության ժայռեր։ ․․․կարդալ ավելին

Օձաբերդ Վանեվան Իշխանավանք


admin


Օձաբերդ-Վանեվան-Իշխանավանք

Արշավը սկսվում է Վանի թագավորության կարևոր ռազմական հենակետ Օձաբերդից։ Այստեղ է Արփա-Սևան թունելը թափվում գեղատեսիլ Սևանա լիճ։ Այնուհետև գրունտային արահետներով հասնում մինչև Վանեվանի միջնադարյան եկեղեցի, այնտեղից էլ անտառապատ կիրճով հասնում Իշխանավանք(13-րդ դ.)։   Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին Ծանոթացե՛ք մեր նախկին ․․․կարդալ ավելին

Թոնդրակ Tondrak Vahagnatun Վահագնատուն


admin


Արշավ դեպի Թոնդրակյանների խրճիթ

Արշավը սկսվում է Մադինա գյուղից, Արգիճի գետի օձագալար ափերով հասնում Թոնդրակյանների խրճիթ էկոհյուրատուն, որը գտնվում է Գեղամա լեռների խորքերում՝ Արմաղան լեռան ստորոտին։ Այստեղից անցնում է գետի արևելյան ափ և ձգվում մինչև Վարդենյաց լեռնանցք։ Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին Ծանոթացե՛ք մեր նախկին ․․․կարդալ ավելին