Ինկերի Կորուսյալ քաղաքը լեռների վրա

Ինկերի Կորուսյալ քաղաքը լեռների վրա

with No Comments

300 տարի քաղաքի գոյության մասին միայն լեգենդներ էին հյուսվում, և ընդամենը 100 տարի առաջ ինկերի քաղաքը նորից «կենդանացավ»՝ ամերիկացի հնեաբան Հայրամ Բինգեմի շնորհիվ:

Ըստ լեգենդի՝ Բինգեմը հանդիպել է մի քանի գյուղացիների, որոնք աշխատում էին Անդերի հովիտներում և նրանց արծաթյա մետաղադրամ է նվիրել այն բանի համար, որ գյուղացիները խոստացել են իրեն ցույց տալ կորուսյալ քաղաք տանող ճանապարհը: Լեռնաշղթայի վերևում Բինգեմը գտավ քաղաքը, որը մոտակա լեռան անունով ստացավ Մաչու Պիկչու անվանումը: Բինգեմը Մաչու Պիկչու քաղաքից մոտ 4000 արտեֆակտներ է հանել, որոնց մեծ մասը 2011 թ. Յելի համալսարանի կողմից վերադարձվել են քաղաք:


Ենթադրվում է, որ Մաչու Պիկչու քաղաքը ծառայում էր որպես արևի պաշտամունքի կենտրոն, որտեղ թույլատրվում էին միայն ընտրյալները:
«Ինկերի կորուսյալ քաղաք» կոչվող Մաչու Պիկչուն հաճախ անվանում են նաև«քաղաք երկնքում» կամ «քաղաք ամպերի մեջ»:

Այն գտնվում է 2500մ. բարձրությամբ լեռան վրա:

 

Նյութի հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան