Արեգակը մեր կյանքի աղբյուրն է

Արեգակը մեր կյանքի աղբյուրն է

with No Comments
Տիեզերքում շատ կան արևներ, սակայն դրանցից մեկը մեզ կյանք, լույս և ջերմություն է տալիս.

Երկրագնդին ամենամոտ աստղը Արեգակն է։ Գտնվում է 149,6 մլն կմ հեռավորության վրա, այստեղից էլ աստղագիտության մեջ մտել է 《մեկ աստղային միավոր》 տիեզերքում հեռավորության չափման միավորը(1ա.մ.=149,6մլն կմ)։ Այո՛։ Այս հեռավորությունն է մեզ բաժանում մայր լուսատուից։

Իրականում մենք երբեք չենք տեսնում իսկական արևին, քանզի իսկական արևը ապագայում է😊։ Բանն այն է, որ Արեգակից երկիր ընկած տարածությունը լույսը հաղթահարում է 8րոպե 24 վայրկյանում(t=S/V): Ուստի երբ մենք նայում ենք արևին, այն արդեն մեզնից 8ր 24վայրկյան առաջ է։
Այսպես, մենք երբեք չենք տեսնի արևը, եթե չկրենք նրան մեր մեջ☀️։


Արեգակը մեր կյանքի աղբյուրն է.

Տիեզերքում շատ կան արևներ(աստղեր), և Արեգակը դասվում է G2V աստղերի թվին՝《դեղին֊թզուկ աստղ》, սակայն նա զբաղեցնում է մեր համակարգի 99,86%֊ը։ Նրա շնորհիվ է, որ երկրագնդում գույություն ունի ժամանակ, նրա շնորհիվ է, որ երկրագնդում տեղի է ունենում տարվա եղանակների, գիշերվա և ցերեկվա հերթափոխ.🌏

Տիեզերքում ցանկացած երկու մարմիններ ձգում են միմյանց ձգողականության ուժով: Առաջին տիեզերական արագության շնորհիվ դրանցից առավել թեթև զանգվածով մարմինը սկսում է պտտվել երկրորդի շուրջը, բացառություն չի կազմում նաև մեր մայր մոլորակը` Երկրագունդը, որը պտտվում է Արեգակի շուրջը և մեկ լրիվ պտույտ կատարում 365,25 օրում:

Արեգակի շնորհիվ երկրագունդը պտտվում է՝ կյանքը շարունակվում է.

Նա, ով չի սիրում և չի պաշտում արևին՝ որպես կյանքի աղբյուր՝ մերժում է տիեզերակարգը։

Սիրի՛ր և երկրպագի՛ր քո արևին.
Դա բնական է և մարդկային է։😊☀️

Հավանեցի՞ք նյութը։