1863թ. հունվարի 10-ին Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն:
Լոնդոնի մետրոպոլիտեն
Լոնդոնի մետրոպոլիտենը հնագույնն է և խոշորագույններից մեկն է աշխարհում։
Լոնդոն քաղաքը քաղաքային կենտրոնի հետ կապող ստորգետնյա երկաթուղու գաղափարը առաջարկվեց 1830-ականներին, իսկ 1854-ին հաստատվեց քաղաքում այդպիսի Մետրոպոլիտեն կառուցելու որոշումը:
Մինչ Լոնդոն քաղաքում կառուցելը, որոշվեց փորձնական թունել կառուցել Քիբբլսվորթ փոքր քաղաքում, որն ուներ Լոնդոնի երկրաբանական առանձնահատկությունները:
Փորձերի բարեհաջող ընթացքից հետո՝ աշխարհի առաջին ստորգետնյա երկաթուղին բացվեց 1863-ի հունվարին՝ Փադինգթոնի և Ֆարինգդոնի միջև:
Այն Լոնդոնում ընդունվեց որպես հաջողություն, իսկ բացման օրը տեղափոխվեցին 38,000 ուղևորներ: