Լիլիթ Հովնիկյան Թոնդրակի մարքեթինգի ղեկավար

Լիլիթ Հովնիկյան

Մարքեթինգի ղեկավար

Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ Մանկուց սիրել եմ բնությունը, հատկապես գետերը և լճերը, ամենախենթ երազանքս եղել է նավով ճամփորդել բաց օվկիանոսում և զգալ ջրերի ամբողջ զորությունը։

Սովորել եմ ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժնում, ուսումնառությանը զուգընթաց՝ դասավանդել եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները։

2014թ-ից աշխատում եմ ծրագրավորման ոլորտում՝ որպես Վեբ ծրագրավորող։ Աշխատել եմ ծրագրավորման 5 խոշոր ընկերություններում։

Կյանքում հասել եմ ներդաշնակության ու երջանկության որոշակի մակարդակի՝ բնության հետ անընդհատ շփման շնորհիվ։ Ցանկանում եմ մարդկությանը օգտակար գործով զբաղվել՝ կրթել ու զարգացնել, երջանկացնել իմ հայրենակիցներին, հետո նաև մարդկությանը։ Ուստի որոշել եմ դառնալ հոգեվերլուծող։ Այս նպատակին հասնելու համար 2019-ին ընդունվել եմ Ուրարտու համալսարանի Հոգեբանության և սոցոլոգիայի բաժնի մագիստրատուրա:

Ստեղծման առաջին օրվանից աջակցել եմ Թոնդրակի գաղափարներին, ցանկություն հայտնել միանալ և Թոնդրակի հիմնադիրներից մեկը դառնալ։ Նրանում տեսել եմ իմ մանկության երազանքների շղթան։ Հավատում եմ Թոնդրակին ու տիեզերքում նրա մեծ առաքելությանը։

Սիրում եմ բնությունը։ Ազատության սկիզբը համարում եմ նրա հետ շփումը։ Լեռներում գտել եմ այն խորհրդավոր աշխարհը, որի միջոցով անմիջական կապ եմ հասատատում բնության և տիեզերքի հետ։ Մարդկային կյանքը համարում եմ պարգև և առաքելություն, հավատում եմ սեփական առասպելին և տարբերակներ փնտրում իմ և մարդկային կյանքն ավելի լավը դարձնելու համար։

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved