Շուշիի ազատագրումը

Շուշիի ազատագրումը

with No Comments

Արցախի ազատագրական մարտերի ամենանշանակալից դրվագը Շուշիի ազատագրումն էր.

1992 թ. Մայիսի սկզբին Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում օրհասական դրություն էր։ Քաղաքում չկար հեղուկ վառելիք, իսկ մայիսի 1֊ից լրիվ անջատվել էր էլեկտրաէներգիան։ Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի անվտանգության ապահովման համար Շուշին պետք է ազատագրվեր։

Լեգենդար քաղաքի ազատագրման գործողությունների ծրագիրը մշակվել էր խիստ գաղտնի։ Դրա կազմման և իրագործման պատասխաանատվությունը դրվել էր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գնդապետ Արկադի Տեր֊ Թադևոսյանի վրա։Թշնամին Շուշիում ուներ 2300 զինյալ, իսկ գրոհող հայկական ուժերի թիվը հասնում էր 1700֊ ի։
Մայիսի 8֊ի գիշերը՝ 2֊ն անց 30֊ին, հրետանային կրակի ներքո սկսվեց ընդհանուր գրոհը։ Հակառակորդը դիրք էր գրավել Շոշի կամրջից ոչ հեռու։ Աշոտ Ղուլյանը վիրավոր էր, բայց մնում էր առաջին գծում։

Մայիսի 8֊ի կեսօրին Շուշիի պաշտպանությունը ճեղքված էր հյուսիսից և արևելքից։ Քաղաք մտած ջոկատները կռվում էին շուկայի շրջակայքում և կենտրոնական թաղամասերում։ Ժամը 18֊ին հայ ազատամարտիկներն ազատագրեցին քաղաքի կենտրոնը և ադրբեջանցիների հսկողության տակ թողեցին միայն հարավային հատվածը։ Նրանք փողոցային մարտերով մոտենում էին Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցուն, որը թշնամու կողմից վերածվել էր զինապահեստի։ Մայիսի 9֊ի կեսօրին թշնամին դիմեց խուճապահար փախուստի։ Շուշիում կռիվների ժամանակ հակառակորդը տվեց 300 զոհ, շուրջ 700 գերի։ Թշնամուց առգրավվեց կամ ոչնչացվեց մեծ թվով զրահատեխնիկա, հարյուրավոր հրթիռներ ու արկեր։ Հայկական կողմն ունեցավ 70 զոհ և 120 վիրավոր։

Շուշիի ազատագրումով և հակառակորդի մյուս կրակակետերի լռեցումով Ստեփանակերտը և հարևան բնակավայրերը շունչ առան։ Երկու օրում թշնամու դիմադրությունը կոտրվեց։
Շուշիի ազատագրումն ամրապնդեց հայ ժողովրդի հավատը հաղթանակի հանդեպ, բարոյահոգեբանական հարված հասցրեց թշնամուն…

5/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։