Անտառի Արքայի արահետ

Անտառի Արքայի արահետ

with No Comments

Գիշեր-ցերեկ Դիլիջան քաղաքի անդորրը հսկում է մի յուրօրինակ արձան, որը փորագրված է ծառի մեջ՝ Անտառի թագավոր։

Քայլարշավը կսկսենք քաղաքի կենտրոնից և կուղևորվենք դեպի շրջակա անտառ։ Արահետը դուրս է գալիս անտառից Աղստև գետի մոտ։
Այս առեղծվածային վայրում կարելի է կտրվել առօրյա գործերից, թուլացնել նյարդերը և վայելել գարնանային խոնավ անտառի լռությունը։

🚶‍♂️Քայլելու ենք 3 կմ։
🌲Բարդություն՝ հեշտ
🌲Սիրունություններ՝ Անտառ, Դիլիջան քաղաք, գետ, սնկեր, ծառեր, երկրաբանական գոյացություններ․․․․
🛤Մակերևույթ՝ անտառային արահետներ։

Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։ 🌳

Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։
Անտառը ծփում է կյանքով․ ամենուր գույներ են և միմյանց փոխլրացնող ներդաշնակ ուրվագծեր՝ կլորիկ սնկերից մինչև անուշաբույր դեղաբույսեր։🍃

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

 

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Հավանեցի՞ք նյութը։