Karen Hovnikyan

Կարեն Հովնիկյան

Լեռնային ուղեկցորդ

Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում:

Սովորել եմ ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնում, ուսումնառությանը զուգընթաց՝ դասավանդել եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները։
2018թ-ից սկսել եմ աշխատել որպես ծրագրավորող։

2019թ-ից աշխատում եմ Ֆրանսիական քոլեջում որպես ծրագրավորման դասախոս, ինչպես նաև ծրագրավորման ամբիոնի վարիչ։
Հետաքրքրված եմ սպորտով, ազատ ժամանակ զբաղվում եմ վազքով և լեռնագնացությամբ, 2019թ-ից «Վազորդ» ակումբի անդամ եմ։
2020թ-ից ընկերներիս հետ հիմնել եմ «EnEagle» ծրագրավորման ընկերությունը։

Թոնդրակի հետ ճամփորդում եմ և բացահայտում Հայրենիքս, դա նպաստում է ինքնաճանաչողության ու աշխարհաճանաչողության սահմաների ընդլայմանը։

Ինձ կարգախոս ընտրել եմ Նժդեհի հետևյալ խոսքերը․
«Ով հայրենապաշտ և գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի։
Փրկությունը սրա մեջ է կամ և ոչ մի բանի, չմոռանանք և այդ։»

Copyright © 2019, Tondrak hiking club. All Rights Reserved