Խնձորեսկի ճոճվող կամուրջ

Խնձորեսկի ճոճվող կամուրջ

with No Comments

Խնձորեսկի ճոճվող կամուրջը գտնվում է Սյունիքի մարզում, Գորիս քաղաքից 12 կմ հեռավորության վրա, որը միմյանց է կապում հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները։

 

Կառուցվել է 2012 թվականին տեղացի բարերարի նախաձեռնությամբ։ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։

 

Կամրջից բացվում է հրաշագեղ տեսարան դեպի ձորը։
Այստեղ է գտնվում հայոց փառապանծ սպարապետ Մխիթարի գերեզմանը։

Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»։

Հավանեցի՞ք նյութը։